Բաժիններ՝

Ուկրաինան կարող է շարունակել գազի ներմուծումն Ադրբեջանից

Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկը հայտնել է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում Ադրբեջանից Ուկրաինա Տրանսբալկանյան միջանցքով գազի մատակարարումների շարունակականությունն ապահովող պայմանագրի կետերի շուրջ։

Ադրբեջանից Ուկրաինա գազի մատակարարման փորձնական փուլն արդեն ավարտվել է, և ներկայումս աշխատանքներ են տարվում նման մատակարարումները շարունակելու նպատակով երկկողմ պայմանագիր կնքելու ուղղությամբ։

«Մենք այժմ բանակցություններ ենք վարում։

Ադրբեջանը հետաքրքրված է դրանով։ Եթե պայմանագիր կնքվի, մենք կշարունակենք ադրբեջանական գազի ներմուծումը»,- հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկը՝ նշելով նաև այն ռիսկերը, որոնք կապված են Ուկրաինայում շարունակվող պատերազմի և Ռուսաստանի Դաշնության կողմից գազային ենթակառուցվածքների վրա հարձակումների ակտիվացման հետ։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս