Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահի առանձնազրույցը

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի առանձնազրույցը։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմերով հանդիպումը, որից հետո Փաշինյանն ու Իրանի նախագահը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ 

Մինչ առանձնազրույցը, ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Իրանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Իրանի նախագահը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել օգոստոսի 18-ին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031