Վրաստանում կաթի և մսի արտադրությունը նվազել է

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (Geostat-ի)` Վրաստանում կաթի և մսի արտադրությունը նվազել է։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ծառայության նախնական տվյալների համաձայն՝ 2025 թվականի երկրորդ եռամսյակում կաթի արտադրությունը կազմել է 184 միլիոն լիտր, ինչը 1.1%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Մսի արտադրությունը կազմել է 18.2 հազար տոննա, ինչը 9.5%-ով պակաս է 2024 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ:

Երկրում գրանցվել է 175 հազար 600 խոզ, ինչը 12.5%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ:

Թռչնաբուծության մակարդակն աճել է: 2025 թվականի երկրորդ եռամսյակում երկրում հաշվվել է 1.1 միլիոն թռչուն, ինչը տարեկան աճ է կազմում 6.6%-ով:

Ձվի արտադրությունը նույնպես ավելացել է 6.6%-ով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031