
Վրաստանի պետական սահմանային անցակետում օտարերկրացի է ձերբակալվել

Օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվելՎրաստանի պետական սահմանին կաշառք տալու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու մեղադրանքով։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Տեղեկությունը տարածել է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը` հաղորդելով, որ հանցագործությունը նախատեսում է 3-ից 7 տարի ազատազրկում
«Քննությունը պարզել է, որ մեղադրյալ Ս.Գ.-ն, Վրաստանի պետական սահմանի «Դարյալի» սահմանային անցակետը հատելիս, պարտադիր սահմանային հսկողության ժամանակ, ներկայացրել է կեղծ փաստաթղթեր և սահմանապահին կաշառք է առաջարկել։
Իրավապահ մարմինների աշխատակիցները Ս.Գ.-ին ձերբակալել են որպես կասկածյալ՝ կաշառք տալու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու փաստերով։ Հետաքննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 339-րդ հոդվածի 2-րդ մասի և 362-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»-, հաղորդել է Ներքին գործերի նախարարությունը։