Բաժիններ՝

Զելենսկին ու Թրամփը նվերներ են փոխանակել

Ուկրաինայի առաջնորդը և ԱՄՆ նախագահը Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ նվերներ են փոխանակել` Զելենսկին գոլֆի մական է նվիրել, Թրամփը՝ Սպիտակ տան խորհրդանշական բանալի։ Տեղեկությունը հայտնում է Զելենսկու գրասենյակը։

«Զելենսկին ԱՄՆ նախագահին նվիրել է գոլֆի մական, որը նրան փոխանցել է Ուկրաինայի զինված ուժերի կրտսեր սերժանտը… Դոնալդ Թրամփն ընդունել է նվերը և տեսանյութ ձայնագրել` ուկրաինացի զինծառայողին շնորհակալություն հայտնելով մականի համար։ Նա Սպիտակ տան խորհրդանշական բանալի է նվիրել Զելենսկուն», – ասվում է Զելենսկու գրասենյակի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` Թրամփն այս գիշեր Սպիտակ տանը հյուրընկալել է Զելենսկուն և ԵՄ երկրների ղեկավարներին։ Ավելի վաղ նա չէր բացառել ապագայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորությունը, եթե բանակցությունները հաջողությամբ պսակվեն։
Վաշինգտոնում կայացած բանակցությունների օրը Կիևը հարձակվել է ռուսական ռազմավարական ենթակառուցվածքային օբյեկտների վրա։

Մինչ այդ ՌԴ ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերը կանխել էին Սմոլենսկի ատոմակայանի վրա ուկրաինական «Սպիս» հարվածային անօդաչուի ահաբեկչական գրոհը:

Բացի այդ, երկուշաբթի ՌԴ ԱԴԾ-ն հայտնել էր, որ կանխել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից Ղրիմի կամրջի վրա մեծ հզորության ռումբ պայթեցնելու ևս մեկ փորձ:

Իսկ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն Սպիտակ տանը կայացած հանդիպման օրը հայտարարել էր, որ Հունգարիա նավթի մատակարարումները անորոշ ժամանակով դադարեցվել են Ուկրաինայի կողմից «Դրուժբա» խողովակաշարի վրա հարձակման պատճառով (ռուսական նավթն այդ խողովակաշարով է Հունգարիա և Սլովակիա մատակարարվում):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս