
Թուրքիայում կարծում են, որ երկրի տնտեսական վիճակն ավելի կվտանա. սոցհարցում

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) հետազոտություն է իրականացրել՝ պարզելու Թուրքիայի հասարակության 2026-ի տնտեսական ակնկալիքները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Սոցհարցումային և վերլուծական հատվածներից բաղկացած հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հասարակության մեծ մասի 2026 թվականի տնտեսական սպասումները բացասական են։
Սոցհարցման արդյունքների համաձայն՝ հասարակության 51.4 տոկոսը համոզված է, որ տնտեսության վիճակն ավելի կվատանա և միայն 26.8 տոկոսն է կարծում, որ այն կարող է բարելավվել։
Նշվել է նաև, որ Իրան-Իսրայել հնարավոր պատերազմը հասարակության 34.7 տոկոսի կարծիքով՝ կբարձրացնի էներգետիկ ծախսերը, 19.1 տոկոսի կարծիքով՝ կնվազեցնի առևտրի ծավալները, իսկ 17 տոկոսի կարծիքով՝ կազդի ֆինանսական շուկաների վրա։
Սոցհարցման մեկ այլ բաժնում տեղ են գտել գնահատականներ, որոնք վերաբերում են համաշխարհային հնարավոր զարգացումների բովում թուրքական տնտեսության հեռանկարներին։
Դրանում նշվում է, որ տարածաշրջանային հակամարտությունները և ԱՄՆ-ի նոր մաքսային սահմանափակումները կարող են բացասական ազդեցություն ունենալ Թուրքիայի տնտեսության վրա։