
Որո՞նք են Թուրքիայի ամենահարուստ ու ամենաաղքատ շրջանները

Ըստ Թուրքիայի վիճակագրական կոմիտեի (TÜİK) հրապարակած «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքների՝ պարզ են դարձել, թե որոնք են Թուրքիայի ամենահարուստ և աղքատ շրջանները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Սոցիալ-տնտեական ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Անկարա նահանգի Չանքայա շրջանում, իսկ ամենացածր մակարդակը՝ Չամոլուք շրջանում։
Ուսումնասիրության արդյունքներով՝ Թուրքիայի ամենաբարձր սոցիալ-տնտեսական մակարդակ ունեցող շրջաններն են՝
1. Չանքայա (Անկարա)
2. Քադըքոյ (Ստամբուլ)
3. Բեշիքթաշ (Ստամբուլ)
4. Էթիմեսգյութ (Անկարա)
5. Նիլյուֆեր (Բուրսա)
6. Բաքըրքոյ (Ստամբուլ)
7. Գյուզելբահչե (Իզմիր)
Իսկ սոցիալ-տնտեսական ամենացածր մակարդակ ունեցող շրջանները՝ ստորև.
1. Չամոլուք (Գիրեսուն)
2. Դերեբուջաք (Կոնիա)
3. Դոանշար (Սիվաս)
4. Ֆելահիե (Կայսերի)
5. Դիքմեն (Սինոփ)
6. Փընարբաշը (Քաստամոնու)
7. Բայրամորեն (Չանքըրը)։