ՌԴ-ն խմբային հարված է հասցրել Ուկրաինայի զինուժին վառելիք մատակարարող գործարանին. ՊՆ

ՌԴ զինուժը մեծ հեռահարություն ունեցող բարձր ճշգրտության զենքով, ինչպես նաև հարվածային անօդաչուներով խմբային հարված է հասցրել Ուկրաինայի զինված ուժերին վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Բոլոր նախանշված թիրախները խոցվել են»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ 2022-ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ-ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Տեսանյութեր

Լրահոս