
ԱՊՀ վարչապետների խորհրդի նիստը կկայանա Մինսկում սեպտեմբերի 29-ին

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը կկայանա Մինսկում սեպտեմբերի 29-ին։ Տեղեկությունը հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Այժմ պատրաստվում ենք այդ նիստին»,- ԱՊՀ մշտական ներկայացուցիչների նիստից առաջ Մինսկում լրագրողներին ասել է Լեբեդևը։
Միջոցառման օրակարգը հագեցած կլինի` նախատեսվում է ներառել 14 հարց և երկու տասնյակից ավելի փաստաթղթերի նախագծեր, այդ թվում՝ 2026-2030 թվականների ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության երկրորդ փուլի իրականացման ծրագիրը։