
Ինչպես կարող է ԱՄՆ-ն ճնշում գործադրել Ուկրաինայի վրա

Ճնշման լծակներից մեկը, որը Վաշինգտոնը Կիևի նկատմամբ կարող է կիրառել Ուկրաինայի համար ոչ շահավետ գործարք կնքելու համար, հետախուզական տվյալների փոխանակումը դադարեցնելու սպառնալիքն է։ Այս մասին գրում է «The Wall Street Journal» թերթը:
«Ճնշման բազմաթիվ մեխանիզմների շարքում, որոնք ԱՄՆ-ն կարող է կիրառել Ուկրաինայի նկատմամբ, հետախուզական տվյալների փոխանակումն է»,- ասված է հոդվածում:
Նյութի հեղինակը նշել է, որ ԱՄՆ-ն ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո Ուկրաինային է փոխանցել ամերիկյան կառավարության կողմից ձեռք բերված կոմերցիոն արբանյակային լուսանկարները։
ԶԼՄ-ի աղբուրները միաժամանակ հայտնել են, որ հետախուզական տվյալների փոխանակումը 1 շաբաթով դադարեցնելուց հետո (Զելենսկի-Թրամփ նախորդ հանդիպումից հետո), ամերիկյան և ուկրաինական հետախուզության ներկայացուցիչների հարաբերությունները վատացել են։
Մարտին ԱՄՆ-ից հայտարարեցին, որ Վաշինգտոնը կշարունակի պաշտպանական բնույթի հետախուզական տվյալներ փոխանցել Կիևին: