
Կալանավորել է Ստամբուլի Բեյօղլու շրջանի ղեկավարը. ԶԼՄ

Դատարանը կալանավորել է Ստամբուլի կենտրոնական Բեյօղլու շրջանի ղեկավար Ինան Գյունեյին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին։
Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Գյունեյը ձերբակալվել էր օգոստոսի 15-ին՝ քաղաքապետարանում կոռուպցիայի մասին գործի հետաքննության շրջանակում։ Գյունեյը կենտրոնական շրջանի ղեկավար է դարձել 2024 թվականի մարտին, նա ստացել էր ընտրողների ավելի քան 49%-ի աջակցությունը։
«Դատարանը որոշել է Ստամբուլի քաղաքապետարանի կոռուպցիայի գործով հետաքննության շրջանակում կալանավորել 17 անձի, այդ թվում՝ Բեյօղլու շրջանի ղեկավար Ինան Գյունեյին։ Նա հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները, թե իբր անօրինական եկամուտ է ստացել գովազդային վահանակներից», – ասվում է հրապարակման մեջ։
Այսպիսով, Ստամբուլի շրջանների` կալանավորված և պաշտոնից ազատված ղեկավարների թիվը հասել է 9-ի, նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել կոռուպցիայի և այլ հանցագործություններ կատարելու մեղադրանքներով: Մարտից կալանքի տակ է նաև Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից ազատված Էքրեմ Իմամօղլուն։