Այս տարածաշրջանի ղեկավարումը պետք է լինի կովկասյան. Իրանի նախագահի հայտարարությունը՝ Հայաստանում

Տարածաշրջանային խնդիրների արտահանձնումը արտատարածաշրջանային տերություններին ավելի է բարդացնում տարածաշրջանի իրավիճակը։ Երևանում Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո այս հայտարարությունն արեց Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Մենք մշտապես պաշտպանել ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը, և դա մեր քաղաքականությունն է։ Մենք դեմ ենք տարածաշրջանում ցանկացած ուժ կիրառման և գտնում ենք, որ տարածաշրջանում պետք է լինի կովկասյան կառավարում, և խնդիրների արտահանձնումը արտատարածաշրջանային տերություններին ավելի է բարդացնում տարածաշրջանի իրավիճակը»,– իր ելույթում նշեց Իրանի նախագահը։

Փեզեշքիանն ընդգծեց, որ ԻԻՀ-ի համար խաղաղությունը Կովկասում ռազմավարական առաջնահերթություն է, և Իրանն աջակցում է ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին։

Իրանի նախագահը վերահաստատեց տարածաշրջանում սահմանների անփոփոխելիության մասին իրանական դիրքորոշումը` հավելելով, որ ցանկացած փոփոխություն կարող է աշխարհաքաղաքական մրցակցության պատճառ դառնալ։

Տեսանյութեր

Լրահոս