Բաժիններ՝

ԼԺՀ-ի բնակիչը ծրագրում էր ՌԴ բարձրաստիճան զինծառայողի սպանել

Ուժայինները Անտրացիտի (Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություն) բնակչի են ձերբակալել, որը պայթուցիկ սարքեր էր պատրաստում ահաբեկչական հարձակումների համար և ՌԴ զորքի վերաբերյալ տեղեկություններ էր փոխանցում Ուկրաինայի ԱԾ-ին, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ ԱԴԾ-ի տարածաշրջանային վարչությունից։

ԼԺՀ-ում ձերբակալված տեղացի բնակիչը հայտարարել է, որ ծրագրում էր ՌԴ բարձրաստիճան զինծառայողի սպանել։

«Ինձ առաջարկվել էր ընտրել ռուսական բանակի բարձրաստիճան զինվորականի կամ համագործակիցներից մեկին և պայթեցնել նրան։ Հատուկ չէին շեշտել, բայց ես հասկանում էի, որ դա պետք է արվեր մինչև հատուկ ռազմական գործողության մեկնարկի տարելիցը»,- ասել է ձերբակալվածը։

Նա նշել է, որ այդ նպատակով ուկրաինական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները նրան պայթուցիկ սարքի մասեր են փոխանցել։ Բացի այդ նրան հանձնարարվել է տվյալներ փոխանցել ռուսական տեխնիկայի տեղաշարժի մասին (WhatsApp-ի միջոցով)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031