Բաժիններ՝

Պակիստանում առնվազն 358 մարդ է զոհվել ջրհեղեղի պատճառով

Պակիստանի հյուսիս-արևմուտքի Խայբեր Պախտունխվայի նահանգի առնվազն 358 բնակիչ է զոհվել վերջին երեք օրվա ընթացքում սաստիկ անձրևների առաջացրած ավերիչ ջրհեղեղի հետևանքով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տարածաշրջանի արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը:

Տարերային աղետից տուժել են հարյուրավոր մարդիկ: Ջրհեղեղը լիովին ավերել է 349 բնակելի շենք, մոտ 450 շենք վնասվել է: Շատ շրջաններում ավերվել է տրանսպորտային ենթակառուցվածքը, վնասվել են բազային կայանները, ինչի պատճառով առաջացրել են բջջային կապի խափանումներ: Իշխանություններն ստեղծել են 456 ժամանակավոր ճամբար աղետի գոտուց տարհանված բնակիչների համար: Խայբեր Պախտունխվայում գործում է արտակարգ դրության ռեժիմ, փրկարարական գործողություններին մասնակցում են 6000 զինվորական և կամավոր:

Պակիստանում մուսսոնային անձրևների սեզոնը սովորաբար տևում է հունիսից մինչև սեպտեմբեր՝ բերելով հորդառատ անձրևներ, որոնք կենսական նշանակություն ունեն գյուղատնտեսության համար, բայց հաճախ հանգեցնում են հեղեղումների և այլ բնական աղետների: Օդերևութաբանների կանխատեսումներով՝ Պակիստանում տեղատարափ անձրևները կշարունակվեն մինչև սեպտեմբերի կեսերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս