Թրամփը պարտություն է կրել Իրանի հետ պատերազմում և հայտնվել է «ինքնաշեն ծուղակում». ԻՀՊԿ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է Իրանի հետ պատերազմում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «պարտության» մասին՝ նշելով, որ արտասահմանյան լրատվամիջոցներն ընդունում են Վաշինգտոնի ձախողումը, հաղորդել է Mehr-ը։

Հայտարարությունը հրապարակվել է շաբաթ օրը՝ Իրանում Լրագրողի օրվա առթիվ, որը նշվում է 1998 թվականին իրանցի լրագրող Մահմուդ Սարեմիի զոհվելու տարելիցին։

ԻՀՊԿ հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ը և Իսրայելը չեն կարողացել հասնել իրենց առջև դրված նպատակներին Իրանի դեմ երկրորդ և երրորդ պատերազմների ընթացքում՝ չնայած լայնածավալ ռազմական և տեղեկատվական ջանքերին։ Կորպուսում հայտնել են, որ համաշխարհային լրատվամիջոցներն այժմ բացահայտ խոսում են Թրամփի «պարտության» և «ինքնաշեն ծուղակի» մասին, որում ամերիկյան նախագահը հայտնվել է հակամարտության ընթացքում։

ԻՀՊԿ-ում կարծում են, որ պատերազմը ցույց է տվել ԱՄՆ «ռազմավարական փակուղին», նրանց արևմտյան դաշնակիցների միջև խորացող տարաձայնությունները և ամերիկյան հեգեմոնիայի ակնհայտ թուլացումը։

Կորպուսում հրադադարն անվանել են «փաստաթուղթ ԱՄՆ կապիտուլյացիայի մասին՝ տեղում առկա իրողությունների և Իրանի բանակցային հզորության առաջ»։

ԻՀՊԿ-ն նաև շնորհակալություն է հայտնել այն լրագրողներին, որոնք պատերազմը լուսաբանել են հրետակոծությունների պայմաններում։ Կորպուսում հայտնել են, որ հակառակորդի հոգեբանական գործողություններին և ապատեղեկատվությանը հակազդելու նրանց աշխատանքը դարձել է այս շրջանի «արժանապատիվ պատմության» անբաժանելի մասը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31