ՌԴ ԶՈւ-ն Կիևում խմբային հարված է հասցրել ռազմական արդյունաբերության ձեռնարկությանը. ՊՆ
Գիշերը ՌԴ ԶՈւ-ն Կիևում խմբային հարված է հասցրել ռազմական արդյունաբերության ձեռնարկությանը և վառելիքաքսանյութերի պահեստին. ՌԴ ՊՆ
Բացի այդ.
🔹Օդեսայից դեպի հարավ և արևելք ծովային անցման ժամանակ անօդաչու թռչող սարքերով խոցվել են երկու չորաբեռնատար նավեր, որոնք սպառազինություն և ռազմական գույք էին հասցնում Ուկրաինայի նավահանգիստներ,
🔹Կիևում հարվածով խոցվել է «Ֆայեր փոյնթ» արդյունաբերական ձեռնարկությունը, որն արտադրում է մարտական մասեր «Ֆլամինգո» թևավոր հրթիռների համար:Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է, որ ՀՕՊ ուժերով որսացել և ոչնչացել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 397 դրոն՝ Ռուսաստանի 15 տարածաշրջանների և Ազովի ծովի ջրատարածքի վրա:

