«Պատմական քայլ էր». Մեծ Բրիտանիայի դեսպանությունը՝ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի մասին

Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը հայտարարություն է տարածել Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դենալդ Թրամփի միջնորդությամբ և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի ունեցած խաղաղության գագաթնաժողովի առաջին տարեդարձի առթիվ։

Դեսպանությունից նշել են, որ գնահատում են խաղաղության ուղղությամբ պատմական քայլ կատարելու գործում ցուցաբերված քաղաքական առաջնորդությունը։

«Այս գործընթացի շարունակականությունը երկխոսության և համագործակցության միջոցով ապահովելը առանցքային նշանակություն ունի գալիք սերունդների համար անվտանգ և բարեկեցիկ տարածաշրջան կառուցելու գործում»,-ասվում է հայտարարությունում։

Դեսպանությունը նաև ընդգծել է, որ Միացյալ Թագավորությունը շարունակում է հանձնառու լինել կայուն և տևական խաղաղության հաստատմանն աջակցելուն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31