Սերգեյ Մարկեդոնովն ընդգծել է, որ նախորդ իշխանությունները նույնպես կարգավորել են հարաբերությունները Եվրոպայի հետ, բայց դա արել են ոչ թե ինչ-որ բանի փոխարեն, այլ Ռուսաստանի հետ համագործակցությանը զուգահեռ:
Ավելի վաղ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հայտնել է, որ այսօր պարեկություն է իրականացրել Սոթքի, Վերին Շորժայի, Արավուսի և Մովսեսի տարածքներում, իրավիճակը եղել է կայուն և հանգիստ:
Ինչո՞ւ են գլոբալիստները պայքարում ավանդական հասարակությունների ու պետությունների դեմ։ Պատճառները բազմաթիվ են։
Ադրբեջանը դժգոհում է Հայաստանի կողմից տարբեր երկրներից պաշտպանական ինչ-որ զենքերի ձեռքբերման և պաշտպանական ենթակառուցվածքների կառուցման փաստերով, Հայաստանն էլ արդարանում է, որ դա իր ինքնիշխան իրավունքն է, իսկ ԵՄ-ն էլ հայտարարում է, որ պատրաստ են աջակցել ՀՀ ԶՈՒ-ին ոչ մահաբեր զենքերով, որը հակառակորդի կենդանի ուժին և ռազմական տեխնիկային, այսպես ասած, անդառնալի կորուստ չի հասցնում, և որոնցից կարող են լինել ոստիկանության, հատուկ ծառայությունների արսենալում, որոշ երկրների դեպքում՝ նաև բանակում, նայած, թե ինչ խնդիր և նպատակ է դրված:
Բայց դե, մեր բախտը չի բերել, և Նիկոլը ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի ղեկավարն է:
Ավելի վաղ ռադիոկայանը հայտնել էր մի քանի պայթյունների մասին, որոնք տեղի են ունեցել Դամասկոսի արվարձաններում:
Գերմանիայի կանցլերի ներկայացուցիչ Քրիստիանե Հոֆմանը պնդել է՝ աղմկահարույց նախագծի ընդունումը կարող է խոչընդոտ դառնալ Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու համար։
Այս վարչախումբն Արցախի հանձնումը գլուխ բերեց երեք տարվա ընթացքում՝ 2020-ին 44-օրյա պատերազմով սկսեց, 2023-ի սեպտեմբերին ավարտեց։
«ՀԱՄԱՍ»-ի առաջնորդը, հավելել է շարժման ղեկավարության ներկայացուցիչը, շեշտել է, որ բանակցությունների ցանկացած փուլ պետք է սկսվի Գազայի հատվածից իսրայելական բանակի ամբողջական դուրսբերման պահանջների ընդունման հիման վրա:
Ուշագրավ է, որ ՀՀ ներկայիս իշխանությունները հենց Ռուսաստանին էին մեղադրում ՀՀ-ից միջանցք պահանջելու հարցում, թեև ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները «միջանցք» տերմին երբեք չեն կիրառել ապաշրջափակման գործընթացից խոսելիս։ Թեև 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսվում էր, որ ռուսական կողմը պետք է վերահսկի երթուղին, քանի դեռ դրա կարիքը կա։
ԱՄՆ-ի և Չինաստանի զինվորականները հանդիպել են Հավայան կղզիներում ապրիլի 3-4-ը՝ քննարկելու օդում և ծովում անվտանգ համագործակցության հարցերը։
Ադրբեջանի դեմ սպառնալիքները անմիջապես և խստորեն կճնշվեն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակ Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով Հայաստանի դիվանագիտական գերատեսչության հայտարարությանը։
Վերջին օրերին Ադրբեջանը ոչ միայն ՀՀ սահմանային տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Տավուշի, ռազմական սադրանքի տեղեկատվական քարոզչական հիմք է ստեղծում, այլև ՀՀ պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունների համաձայն՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ՝ Սոթք (Գեղարքունիքի մարզ), Վերին Շորժա (Գեղարքունիքի մարզ), Կութ (Գեղարքունիքի մարզ), Արավուս (Սյունիքի մարզ), Չինարի (Տավուշի մարզ):
Նշվում է, որ գործարկվել են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ ապահովելու Լեհաստանի օդային տարածքի անվտանգությունը։ Իրավիճակը վերահսկվում է
ԵՄ դիտորդական առաքելությունն այս մասին գրել է «X»-ի իր միկրոբլոգում:
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակն ի գիտություն է ընդունում Եվրոպական հանձնաժողովի ապրիլի 5-ի հայտարարությունները՝ ուղղված Հայաստանի դիմակայունության բարձրացմանը տարբեր ներդրումային ծրագրերի միջոցով, ներառյալ 270 միլիոն Եվրո դրամաշնորհը, որն ուղղված է փոքր և միջին ընկերություններին աջակցելուն: Հայտնում են գրասենյակից:
«Ավելի մեծ զենքերից էլ է կրակոցներ եղել, մարդիկ որոշ չափով սովորել են, բնակիչների շրջանում խուճապ չկա»,- եզրափակեց Արմեն Փոլադյանը։
Իսրայելն իր զինված ուժերը բերել է մարտական բարձր պատրաստության վիճակի։ Ինչպես պարզաբանել է իսրայելական աղբյուրը NYT-ին, մարտական ստորաբաժանումներում չեղարկվել են արձակուրդները, պահեստազորայինների մի մասին կանչել են հակաօդային պաշտպանության զորքեր, արգելափակվում է GPS ազդանշանը։
Ի պատասխան՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել են շիա ստորաբաժանումների ֆորպոստները Բլիդաում և Թեյր Հարֆում։
«Իրենց պահանջը հետևյալն էր՝ քայլեր կանեք, ՌԴ-ն դուրս կգա, մենք այն ժամանակ կօգնենք: Կօգնե՞ն, թե՞ չեն օգնի, իրենց խոսքերին հավատալ պե՞տք է, թե՞ ոչ, ուրիշ բան է. հարցը հետևյալն է՝ այս վարչապետ կոչեցյալն այդքան համարձակություն ունի՞, թե՞ ոչ:
Հայտարարությունը տարածել է «SavetheArQ» շարժումը, որին միացել են Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, Ռամկավար Ազատական կուսակցությունը, Հայոց թաղի պահպանութjան և պաշտպանության շարժումը, Երուսաղեմի հայկական բարեսիրական միությունը, Հայ երիտասարդաց միությունը, Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը և Հայ Օգնության Միությունը։
ՆԱՏՕ-ի ղեկավարը կարևորել է նաև Շվեդիայի առողջապահական համակարգի զարգացման անհրաժեշտությունը։
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ Տավուշի մարզի Մովսես գյուղում վնասվել են տներ և գերեզմանաքար, իսկ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում՝ քաղաքացիական մեքենա:
Վիլնյուսը մշակել է Ուկրաինային ռազմական աջակցություն տրամադրելու ծրագիր, ըստ որի՝ 2024-2026 թվականներին այն կկազմի առնվազն 200 միլիոն եվրո։
Իսլամական համագործակցության կազմակերպության անունից Պակիստանի ներկայացրած բանաձևն ընդունվել է 28 կողմ, 13 ձեռնպահ և 6 դեմ ձայներով, այդ թվում ՝ ԱՄՆ-ի:
Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ճանապարհը մի քանի ժամ բացվել է մարդատար ավտոմեքենաների համար, սակայն ձնահյուսի վտանգի մեծացման պատճառով կրկին փակվել է։
ԵԽ դեսպաններին ընդունել է նաև Լիխտենշտեյնի իշխան Ալոիս ֆոն Ունդ Ցու Լիխտենշտայնը
Մարդասիրական աշխատողներին վերջերս հասցված հարվածի և անընդհատ սրվող հումանիտար ճգնաժամի լույսի ներքո մենք անհիմն ենք համարում զենքի մատակարարումների հաստատումը
Ապրիլի 4-ին Ֆինլանդիայի նախարարների կաբինետը որոշում է կայացրել անժամկետ փակել Ռուսաստանի հետ սահմանի անցակետերը:
«Կրկնում եմ՝ սա մեր իշխանության թուլության արդյունքն է, միայն բողոքում է, հակահարված չի տալիս։ Թշնամին իր գործողություններին համարժեք պատասխան Հայաստանի իշխանությունների կողմից չի ստանում, դրա համար էլ անվերջ սադրում է»,- նշեց Հակոբ Ավետյանը։