ՄԱԿ-ում Իրանի դեսպանը նամակում քննադատել է ԱՄՆ-ին Անվտանգության խորհրդին «կեղծ տեղեկատվություն տրամադրելու և Եմենում ու Կարմիր ծովում տիրող իրադրության առնչությամբ Իսլամական Հանրապետության հասցեին անհիմն մեղադրանքներ ներկայացնելու համար»։
Շվեդիան Ուկրաինային կուղարկի ռազմական օգնության խոշորագույն փաթեթը
Հաղորդվում է, որ ըստ Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության՝ Կիմ Չեն Ընի նվերը փետրվարի 18-ին ստացել են նրա քույրը՝ Կորեայի Աշխատավորական կուսակցության (ԿԱԿ) Կենտրոնական կոմիտեի վարիչի տեղակալ Կիմ Յո Չժոնը, ինչպես նաև ԿԱԿ-ի Կենտրոնական կոմիտեի քարտուղար Պակ Չոն Չհոնը:
Պաշտոնապես գործադուլը կտևի մինչև չորեքշաբթի օրը՝ փետրվարի 21-ը։
UKMTO-ն այդ տարածքի բոլոր նավերին հանձնարարել է նախազգուշական միջոցներ ձեռնարկել և հայտնել ցանկացած կասկածելի ակտիվության մասին:
Ալեքսեյ Նավալնին, որը 30 տարվա ազատազրկման էր դատապարտված, մահացել է փետրվարի 16-ին։
Իրանի նանոտեխնոլոգիաների զարգացման շտաբի քարտուղար՝ Էմադ Ահմադվանդը հայտարարել է իրանցի էլիտաները քաղցկեղի վաղ հայտնաբերման գործիք են պատրաստել։
Փետրվարի 19-ին հրապարակված տեսանյութում կինը` Յուլյա Նավալնայան, խոստացել էր շարունակել ամուսնու գործը և կարծիք էր հայտնել, թե Նավալնիի մարմինը պահում են «մինչև թունավորման հետքերն անհետանան»։
Հակամարտությունը սկսվելուց հետո Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ սատարում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, և Ռուսաստանն ու Ուկրաինան համարում է եղբայրական պետություններ։
Միջոցառումները ձեռնարկվում են՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինայում անցկացվող ռազմական գործողությունների։
Թուրքական մեդիայում շրջանառվում են լուրեր՝ կապված G20-ի անդամ պետությունների արտգործնախարարների ժողովի հետ, որն անցկացվելու է Բրազիլիայում՝ փետրվարի 21-ից 22-ն ընկած ժամանակահատվածում:
ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է «ընդգծի իր աջակցությունը Գազայում հնարավորինս շուտ ժամանակավոր հրադադար հաստատելուն, որի հիմքում ընկած կլինի բոլոր պատանդների ազատ արձակումը և անհրաժեշտ մասշտաբով հումանիտար օգնության մատակարարման բոլոր արգելքների վերացումը»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Անակարայում կայացած հանդիպումից հետո երկու երկրի միջև 3 համաձայնագիր է ստորագրել:
ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերը Բրյանսկի մարզի ուղղությամբ ուկրաինական 3 անօդաչու սարք են ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Մյունխենյան այցից հետո Հայաստանում նոր թափով կգեներացվեն հակառուսական տրամադրություններ, եւ փորձ կարվի հիմնահատակ փչացնել մազից կախված հայ-ռուսական հարաբերությունները՝ Ռուսաստանին վերջնականապես դուրս մղելով Հայաստանից։
Հայաստանի գործող իշխանությունների նման պահվածքի պատճառով անգամ միջազգային կազմակերպությունները սկսեցին հավասարության նշան դնել Հայաստանի և Ադրբեջանի միջև, նաև դատապարտող հայտարարություններ տարածել Հայաստանի հասցեին՝ Ադրբեջանի գործողությունները, ըստ էության, լեգիտիմ որակելով, մինչդեռ փաստն այն է, որ Ներքին Հանդի տարածքում հայկական դիրքերի ուղղությամբ կրակող ադրբեջանցիները, ըստ էության, գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում և հրաժարվում են լքել այն, ավելին, իրենք էլ պարբերաբար խախտում են հրադադարի ռեժիմը։
Ուկրաինացիները, որոնք մասնակցել են Մյունխենի անվտանգության համաժողովին, մտահոգություն են հայտնել ճակատում ուկրաինական բանակի հեռանկարի վերաբերյալ: Այս մասին փետրվարի 18-ին հայտնել Է Politico ամերիկյան պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Արևելագիտության ինստիտուտում տնօրեն են ընտրում: 2020թ. սեպտեմբերին, երբ 14 տարվա պաշտոնավարումից հետո աշխատանքից ազատվեց թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, Արևելագիտության ինստիտուտի տնօրենի աթոռը նույն թվականի դեկտեմբերի 23-ին զբաղեցրեց փոխտնօրեն Ռոբերտ Ղազարյանը: Վերջինիս Արևելագիտության ինստիտուտում գիտեին՝ որպես Ռուբեն Սաֆրաստյանի կադր:
Շվեյցարիան Ուկրաինայի հետ քննարկում է 2024 թվականին խաղաղության կոնֆերանսի անցկացման քայլերը, տեղեկատվական աշխատանքներ են տարվում այլ երկրների հետ։ Այդ մասին հայտնել է Շվեյցարիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Պիեռ-Ալեն Էլչինգերը։
Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար պրոֆեսոր Հալուք Գյորգյունը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է տեղական ռազմարդյունաբերությանը վերաբերող հարցերին: Նա նշել է, որ տեղական ռազմարդյունաբերությունը Թուրքիայի համար կարևոր տեղ է զբաղեցնում և այն տարբեր երկրների հետ տարբեր մակարդակներում ունեցած հանդիպումների ընթացքում գլխավոր երեք թեմաներից մեկն է հանդիսանում:
Փարիզի կենտրոնում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով առնվազն չորս մարդ է տուժել։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Սիրիայի արևելքում գտնվող Դեյր էր Զոր նահանգում գտնվող Կոնիկո գազային հանքավայրում տեղակայված ամերիկյան բազան հրթիռակոծվել է։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ռազմական վերլուծաբան Կարեն Վրթանեսյանն է։
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ավելի քան կես տարվա դադարից հետո տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Շաբաթվա սկզբի սահմանային լարվածությանը հաջորդած եռակողմ բանակցությունները տևեցին մոտավորապես 45 րոպե։
Անաչառ փորձագետների համար միշտ դժվար է եղել մեկնաբանել երկրի գլխավոր բանակցողի մտքերը, հատկապես, երբ խոսքն արտաքին քաղաքականությանը վերաբերող նրա պատկերացումների մասին է։ Բրիտանական The Telegraph թերթի լրագրողի հետ իր հարցազրույցը հերթական անգամ վկայեց, որ անգամ Հայաստանի ճակատագրական կորուստները որևէ կերպ ազդեցություն չեն ունեցել իր հայացքների վրա։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է Հայ հեղափոխական դաշնակցության անդամ, բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը։
Ադրբեջանի պետական ու գիտական կառույցները, որոնք խորհրդային տարիներից ի վեր հնարավոր բոլոր միջոցներով ձեռնամուխ են եղել իրենց իշխանության տակ գտնվող հայկական բնակավայրերի պատմամշակութային ժառանգության վերացմանը, այսօր էլ եռանդուն կերպով ջանում են թե՛ կանգուն, թե՛ ավերված հայկական պատմական արժեքները վերագրել Ադրբեջանին։
Դիվանագետն ընդգծել է, որ Չինաստանը հրապարակել է իր դիրքորոշումը հարցի վերաբերյալ և ուղարկել հատուկ ներկայացուցչին՝ որպես միջնորդ հակամարտող կողմերի միջև։
Փետրվարի 12-ին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, թե Հայաստանն իբր նույն օրը ժամը 13:37-ի սահմաններում Զանգելանի շրջանի (Կովսականի) ուղղությամբ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զորքերից մեկ զինծառայող վիրավորվել է:
Անկասկած, խաղաղության պայմանագիրը, որը կստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև, խաղաղության և նոր հույսի աղբյուր կդառնա աշխարհում և մեր տարածաշրջանում։