Անհայտ զինյալները գրոհել են Մալիի Կիդալ քաղաքում ՄԱԿ-ի խաղաղարարների բազան, հայտնում է Reuters-ը:
Ռուսական ավիացին Սիրիայում օպերացիայի ժամանակ նվազագույնը 17 ավիահարված է հասցրել Սիրիայի հյուսիս-արևմուտքին, որտեղ բնակվում են սիրիացի թուրքմենները, հայտնում է Reuters-ը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, օրերս Բաքվից 30 կմ հեռավորության վրա գտնվող Նարդարան բնակավայրում բնակիչների ու ոստիկանության աշխատակիցների միջև բախումներ էին տեղի ունեցել:
Տղամարդիկ, ովքեր ձերբակալվէլ էին Հունգարիայում զենքի ու պայթուցիկ նյութերի տեղափոխման համար, պլանավորել էին սպանել երկրի կառավարության մի շարք անդամների, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Լասլո Տաշնադին, հայտնում է Interfax-ը:
«Ես տեսնում եմ, որ ԴԱԻՇ-ը համացանցում բացել է կայքեր ու բազմաթիվ օգտահաշիվներ, որոնց միջոցով տարածում է իր քարոզչությունը: Դրա դեմ պետք է պայքարեն պետական գերատեսչությունները ու հենց սոցցանցերը, դրա համար Anonymous-ներ հարկավոր չեն»:
Փարիզի ահաբեկչության ժամանակ «Բատակլանում» զոհված Լոլա Ուզունյանի հայրը երեկ չի մասնակցել Ֆրանսիայի Հաշմանդամների տաճարում կազմակերպված հիշատակի միջոցառմանը, որին հրավիրված էին ահաբեկչության զոհերի հարազատները: Ավելին, հայազգի գրող, լրագրող, լուսանկարիչ Էրիկ Ուզունյանը ֆրանսիական մամուլում բաց նամակ է գրել` դատապարտելով Ֆրանսիայի կառավարությանը, «որի սխալ քաղաքականության հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին»:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիայում կարծում են, որ այդ քայլը կօգնի փակել 60 մղոն երկարություն ունեցող սահմանը ԴԱԻՇ-ի զինյալների համար:
3 մարդ է սպանվել ոստիկանության ու անհայտ անձի հրաձգության հետևանքով, ով զենքով ներխուժել էր ԱՄՆ-ի Կոլորադո-Սփինգս քաղաքի ընտանիքի պլանավորման Planned Parenthood կենտրոն, հայտնում է BBC-ն:
Արտագաղթի հետ կապված տվյալները նույնպես անհուսալի են: Ինչպես նշում է Գեոստատի մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի փորձագետ Շորենա Ցիկլաուրին, «բոլոր սահմանը հատողներին մենք դիտարկել ենք որպես միգրանտներ, իսկ դա ճիշտ չէ»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չէր ցանկանա փչացնել հարաբերությունները Մոսկվայի հետ, սակայն, միաժամանակ, կոչ է արել Ռուսաստանին այլևս «կրակի հետ չխաղալ»:
«Ինձ թվում է, որ Թուրքիան պետք է Ադրբեջանին հորդորի չդիմել սադրանքների ԼՂ հակամարտության գոտում կամ գոնե կտրուկ իջեցնի հրադադարի խախտումների ինտենսիվությունը, քանի որ իրականում իրավիճակը շատ լարված է ու կարող է պայթել, կարող է պայթել ոչ միայն Սիրիայում, այլև այլ տարածաշրջաններում, ուստի ինձ թվում է, որ ինչ որ փուլում կարող է ձեռնտու լինել լռությունը»:
Այս տարվա սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել 868 282 հազար ներգաղթյալ ու փախստական, հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով Միգրացիայի միջազգային կազմակերպությանը:
Ռուսական «Սու-24»-ին խոցած ինքնաթիռին թուրքական F-16 կործանիչները սպասել են երկնքում, դա եղել է պլանավորված ակցիա: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ռազմատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարևը:
Ռուսաստանը կասեցնում է առանց այցագրի ռեժիմը Թուրքիայի հետ 2016թ. հունվարի 1-ից, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Անթալիայում անցկացված G20-ը մեծ հաջողություն էր Թուրքիայի համար, որը ևս մեկ անգամ ցուցադրել է, որ մեծ ուժ ունեցող պետություն է: Շատ ուրախ եմ, որ եղբայրական երկիրը Ադրբեջանին հրավիրել է մասնակցել այդ գագաթաժողովին: Դա ևս մեկ անգամ վկայում է թուրք-ադրբեջանական հարաբերությունների բարձր մակարդակի մասին ու ցուցադրում մեր ժողովուրդներին ու ողջ աշխարհին, որ Թուրքիան ու Ադրբեջանը ամենամտերիմ երկրներն են»,- հայտարարել է Ալիևը:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանով զորավարժությունների շրջանակում մարտական պատրաստականության են բերել Ադրբեջանի Հակաօդային պաշտպանության համակարգերն ու ռազմաօդային ուժերը, հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը:
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է Թուրքիային պատասխանել հրթիռա-միջուկային հարվածով: Քաղաքական գործչի խոսքերը մեջբերում է «Խոսում է Մոսկվան»:
ԱՄՆ-ը ապացույցներ ունի, որ ԴԱԻՇ-ն ու ռուսական ընկերությունները վաճառում են Սիրիայի նավթը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է Reuters-ը:
Վրաստանն ու Ադրբեջանը հուսով են, որ ադրբեջանա-վրացական սահմանի չհամաձայնեցված տարածքների հարցը շուտափույթ կերպով կլուծվի, հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության մամլո ծառայությանը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ ՄԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում նոյեմբերի 27-ին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ 43-րդ լիագումար նիստի աշխատանքներին:
Թուրքական կործանիչը ոչնչացրել է ռուսական «Սու-24» ինքնաթիռն ի պատասխան Սիրիայից Թուրքիա ուղևորվող ԴԱԻՇ-ի նավթատարներին հասցված հարվածների, հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Ազ-Զոուբին:
Շենգենյան համակարգի պահպանման շանսերը դրա ներկայիս տեսքով այդքան էլ բարձր չեն, հայտարարել է Նիդեռլանդների ֆինանսների նախարարը գերմանական Handelsblatt պարբերականի հետ զրույցում:
Մոսկվան կարծում է, որ Անկարան հատել է թույլատրելիի սահմանը, ինչը կարող է Թուրքիային ծանր վիճակի մեջ դնել, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
Փարիզի ահաբեկչությունների առանցքային կասկածյալներից մեկը՝ Սալահ Աբդեսլամը, ուղևորվել է Սիրիա: Այս մասին հայտնում է բելգիական Het Laatste Nieuws պարբերականը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում ՌԴ դեսպանության տարածքում ականանետից արձակված արկ է ընկել, հայտնում է RIA Novosti-ն:
4 երեխա է խեղդվել այն բանից հետո, երբ Թուրքիայի ափերի մոտ դարձյալ Հունաստան փախստականների տեղափոխող նավ է խորտակվել, հայտնում է AFP-ն:
Ի պատասխան Թուրքիայի կողմից ռուսական «Սու-24» ռմբակոծիչ ինքնաթիռի ոչնչացման՝ Մոսկվան անորոշ ժամանակով կասեցրել է մասնակցությունը Սևծովյան ռազմաօդային խմբի BLACKSEAFOR օպերատիվ զորավարժություններին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Թուրքիան փորձել է կապ հաստատել Վլադիմիր Պուտինի հետ «Սու-24» ինքնաթիռի կործանումից 7-8 ժամ անց, հայտնում է RIA Novosti-ն:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է այցով Բաքվում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուին: Այս մասին Չավուշօղլուն գրել է Twitter-ի իր էջում:
«Կոմերսանտը» ծավալուն հոդված է պատրաստել ռուս-թուրքական վերջին օրերի լարված հարաբերություններին ու այդ համատեքստում դիտարկումներ կատարել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծվելիք իրավիճակի վերաբերյալ: