Տեխասում ջրհեղեղի հետևանքով 3 մարդ է խեղդվել
3 մարդ է զոհվել ԱՄՆ Տեխաս նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի ժամանակ: Ինչպես հայտնում է TASS-ը, արտակարգ ծառայությունների աշխատակիցները Հարլենդ քաղաքից ոչ հեռու հայտնաբերել են մարդատար մեքենա, որի ղեկին գտնվող 29-ամյա տղամարդը խեղդվել է:
33-ամյա մի կնոջ մարմին էլ հայտնաբերվել է Ֆորտ-Ուերտ քաղաքից արևմուտք՝ դարձյալ ավտոմեքենայի մեջ: Եվս մի տղամարդ խեղդվել է Մենսֆիլդ քաղաքի հարևանությամբ:
Հորդառատ անձրևների պատճառով գետերը դուրս են եկել իրենց ափերից:
Հիդրոօթերևութաբանների տվյալներով՝ մոտ օրերս անձրևները կշարունակվեն, ինչի հետևանքով նոր ջրհեղեղներ են սպասվում: