Բաժիններ՝

Չեչեն ոստիկանները 1 ամսում պետք է կարդան 300 հազար աղոթք. РБК

Չեչնիայի ՆԳՆ-ն երկրի ղեկավարը հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի հանձնարարությամբ սկսելու է հաշվել ոստիկանության աշխատակիցների կարդացած աղոթքները: Ինչպես հայտնում է РБК-ն, 1 ամսվա ընթացքում յուրաքանչյուր ոստիկան պետք է կարդա 300 հազար կարճ աղոթք:

Նշվում է, որ Մուհամմեդ մարգարեին ուղղված աղոթքների (Սալավատ) հաշվարկի հանձնարարություն են ստացել ոստիկանական բոլոր ստորաբաժանումների ղեկավարները: Հանձնարարականի վրա դրված է Չեչնիայի ՆԳՆ մամլո ծառայության ղեկավար Ռուսլան Ալխանովի ստորագրությունը:

Պաշտոնական մեկնաբանություն աղոթքների վիճակագրության մասին Չեչնիայի ՆԳՆ մամլո ծառայությունը չի կարողացել տրամադրել:
Նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 25-27-ը՝ մինչև Մուհամմեդ մարգարեի ծննդյան օրը, ինչպես հաղորդում է РБК-ն, 1 աշխատակցի հաշվարկով աղոթքների քանակը պետք է կազմի 300 հազար:
Սալավատը կարճ աղոթք է՝ ի պատիվ Մուհամմեդ մարգարեի, այն բաղկացած է մեկ արտահայտությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս