Բաժիններ՝

Ռուսական «Սու-24»-ի հետ կատարվածը պլանավորված էր. Լիբանանի նախկին նախագահ

Անկարայի գործողությունները՝ կապված թուրքական կողմից խոցված «Սու-24» ինքնաթիռի հետ, եղել են պայմանավորված ու պլանավորված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու տարածաշրջանի ծայրահեղական խմբավորումների կապերով, հայտարարել է Լիբանանի նախկին նախագահ Էմիլ Լահուդը RT-ին տված հարցազրույցում:

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աջակցում է արմատական-ծայրահեղականներին 5 տարի շարունակ ու երբ առաջացավ ԴԱԻՇ-ը, նա աջակցեց նաև այդ խմբավորմանը՝ թույլ տալով վերջինիս նավթ վաճառել Թուրքիայում»,- հայտարարել է Լահուդը՝ ընդգծելով, թե այդ տեղեկությունը հայտնի է ողջ աշխարհին:

Լիբանանի նախկին նախագահի խոսքով՝ գաղտնիք չէ նաև այն փաստը, որ Էրդողանը պնդում է անվտանգության գոտի ստեղծել Թուրքիայի ու Սիրիայի միջև, որը կցանկանար օգտագործել որպես հարթակ, որտեղից ծայրահեղականները կարող էին հարձակվել Սիրիայի կառավարության վրա:

Լահուդը նշել է, որ ռուսական ինքնաթիռի հետ տեղի ունեցածը նախապես պլանավորված է եղել:

«Ռուսական ռմբակոծիչները հարվածներ էին հասցնում նավթ տեղափոխող տրանսպորտին, որը ուղևորվում էր Թուրքիայի ու Սիրիայի սահմանով անցնող լեռնազանգվածով, ու այդ գործողությունները խախտում էին Էրդողանի պլանները: Այդ ժամանակ նա մտածեց, որ կարող է ինչ-որ բան ձեռնարկել ու կատարեց այդ խելագար արարքը»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ «Սու-24» ռմբակոծիչը կործանվել էր Սիրիայում երեքշաբթի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս