Ճապոնիայի բնակչության համընդհանուր մարդահամարը, որն անցկացվել է 2015 թվականին, գրանցել է բնակչության թվի կրճատում, հայտնում է NHK-ը:
Սիրիայի հետ սահմանամերձ թուրքական Հաթայ նահանգի Յայլադաղը գավառի շրջանում անօդաչու թռչող սարք է ընկել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Թուրքիայի հարավային քրդաբնակ Շըրնաք նահանգի Իդիլ գավառում Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) թուրքական ռազմական մեքենայի անցնելու ժամանակ պայթուցիկ է գործի դրել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգայ Լավրովը հայտարարել է, որ հարյուրտոկոսանոց երաշխիք այն մասին, որ Սիրիայում զինադադարը կիրականացվի, չկա, հայտնում է RIA Novosti-ն:
Հրապարակվել են Թուրքիայում Սիրիայի հետ սահմանը վերահսկող թուրք բարձրաստիճան զինծառայողների «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման տարածաշրջանային առաջնորդի հետ ցնցող հեռախոսային խոսակցությունները:
Ընդդիմադիր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, Վրաստանի եվրոպական ու հյուսիսատլանտյան հարցերով ինտեգրման նախկին պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին ծեծվել է Թբիլիսիի գերեզմանոցում, հայտնում է Interfax-ը:
Փետրվարի սկզբին Վրաստանի իշխանություններն ադրբեջանական կողմից ստացել են նոր առաջարկություն: Այս մասին, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնում է «Բիզնես-Գրուզիան»՝ հղում կատարելով «Տաբուլա» TV-ին:
Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը, ով գտնվում է Շանհայում՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» երկրների ֆինանսների նախարարների հանդիպմանը, BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԵՄ-ից դուրս գալու դեպքում իր երկրին սպասվում են տնտեսական լուրջ խնդիրներ:
Թուրքիան անհանգստացած է Սիրիայում կրակի դադարեցման մասին համաձայնագրի իրականացմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Կալընը, տեղեկացնում է BBC-ն:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ռուս-արաբական համագործակցության ֆորումից հետո հայտարարել է, թե Ռուսաստանն ու Արաբական պետությունների լիգան միասնական դիրքորոշում ունեն ահաբեկչության դեմ անզիջում պայքար մղելու վերաբերյալ, հայտնում է TASS-ը:
Ավտոներկրողներին անհանգստացնում է այն որոշումը, որ տարեկան մեկ մեքենա պետք է ներկրեն Ռուսաստանից. «Ցանկացած ավտոներկրող նորից սկսելու է անձնագրեր փնտրել, ու վաճառելուց նորից ԱԱՀ է գոյանալու՝ 16.67%, իսկ մեքենայի վաճառքից այդքան տոկոս վճարելն անհնար է: Ուստի մեզ նորից անվանելու են գող, նորից հետաքննչական մարմիններն են մեզ փնտրելու, առքուվաճառքի գներն են նորից կասկածի տակ դնելու, նորից տուգանվելու ենք»:
Գերմանիայի Շլեզվիգ Հոլշտեյն դաշնային երկրամասում՝ Համբուրգ քաղաքի մերձակայքում, ոստիկանական ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվել է անձնակազմի երկու անդամ:
Ամերիկացի զինվորականները մոտ ժամանակներս մտադիր են իրականացնել միջմայրցամաքային բալիստիկ Minuteman 3 հրթիռի գործարկում, որը չի ունենա մարտական լիցք, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ռոբերտ Ուորքին:
Իրանի ընդդիմության առաջնորդ Մեհդի Քարուբին քվեարկել է Իրանի խորհրդարանական ընտրություններին, որոնք անցկացվում են այսօր, հայտնում է Reuters-ը:
Ադրբեջանում ևս մեկ բանկ է սնանկ ճանաչվել՝ United Credit Bank-ը, հայտնում է contact.az-ը:
Ուկրաինայի նախկին նախագահներ Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման ու Վիկտոր Յուշչենկոն այց կկատարեն Բաքու:
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին են ներկայացրել Սիրիայում դադարեցման ռեժիմի բանաձևի նախագիծը: Փաստաթուղթը պետք է ուժի մեջ մտնի փետրվարի 27-ի կեսգիշերին:
Եվրամիության խորհուրդը որոշում է կայացրել ստուգումներ իրականացնել այն անձանց նկատմամբ, ովքեր հատում են ԵՄ երկրների սահմանները, հայտնում է Reuters-ը:
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որը կոչ է անում ԵՄ-ին դադարեցնել զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային՝ կապված Եմենում վերջինիս վարած օպերացիայի հետ, հայտնում է Euronews-ը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Մերձմոսկվայի Շելկովոյի շրջանի Օբրազցովո բնակավայրում գնդակահարվել էր Հայաստանի քաղաքացի, գործարար Սերգեյ Մկրտչյանը:
ԱՄՆ-ը ամեն ջանք կգործադրի, որպեսզի Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմը հաջողություն ունենա: Այս մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո, հայտնում է Euronews-ը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին մարտի 1-ին կայցելի Հայաստան:
Ընդդիմադիր Cumhuriyet թերթի երկու թուրք լրագրողները, որոնք կալանավորվել էին պետական գաղտնիքի հրապարակման մեղադրանքով, ազատ են արձակվել բանտից, հայտնում է BBC-ն:
Իրանում մեկնարկել են խորհրդարանական ու փորձագետների խորհրդի (կրոնական մարմին, որն ընտրում է երկրի հոգևոր առաջնորդին) ընտրությունները, հայտնում է BBC-ն:
Դեմոկրատ Հիլարի Քլինթոնի համար առանձնակի կարևոր են աֆրո-ամերիկացիների ձայները, որոնք Հարավային Քարոլինա նահանգում բնակչության մեծ տոկոսն են կազմում. «Հավատացած եմ, որ եթե միասնաբար աշխատենք համայնքներում կերաշխավորենք յուրաքանչյուր ամերիկացու արդարադատության իրավունքը և պատիվը, ինչից մենք բոլորս կշահենք», – ասել է Քլինթոնը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին ԱՄՆ-ի համար թե առօրյա կյանքում, թե աշխարհում կայունության գլխավոր սպառնալիք է համարել կրոնական ծայրահեղականությունը:
Նոբելյան հիմնադրամի կանոնների համաձայն՝ կոմիտեում չեն նշի նրանց անունները, ովքեր հավակնում են Խաղաղության Նոբելյան մրցանակին, քանի որ դա գաղտնիք է 50 տարվա ընթացքում:
Ռուսաստանը Երևանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունն իրականացնում է թափանցիկ՝ հետևելով բոլոր միջազգային պարտավորություններին:
Ասում է յուրաքանչյուր զարդ յուրահատուկ է, հետաքրքրական ու նորովի: Ստեղծած զարդերից առանձնացնում է Քիմ Քարդաշյանի համար ստեղծած կախազարդն ու System of a down խմբի տղաների համար պատրաստած թեւնոցները: Երկու աշխատանքն էլ «Պռեգոմեշ»-ի հետ համագործակցության արդյունքն է: Քիմի վզնոցը ստեղծել է «Պռեգոմեշ»-ը, կախազարդը` Գեւորգը:
Անվանի հայ դերասան Արմեն Ջիգարխանյանն ամուսնացել է: Ըստ Gazeta.ru-ի, սա 80-ամյա դերասանի երրորդ ամուսնությունն է: