Թուրքիան կասկածում է Սիրիայում կրակի դադարեցման հնարավորությանը
Թուրքիան անհանգստացած է Սիրիայում կրակի դադարեցման մասին համաձայնագրի իրականացմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Կալընը, տեղեկացնում է BBC-ն:
Նա նաև հավելել է, որ երկիրը պատրաստ է արձագանքել իր ազգային անվտանգությանը սպառնացող ցանկացած վտանգի:
Մինչ այդ, Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Խադդադը հայտնել է TASS-ի հետ զրույցում, որ Սիրիայի կառավարական բանակը պատրաստ է դադարեցնել կրակն ու գործողությունները կոորդինացնել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Ռուսաստանն ու ԱՄՆ-ը հայտարարեցին, որ համաձայնեցրել են Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ժամկետի ու պայմանների շուրջ համաձայնագիրը:
Պայմանավորվածության համաձայն՝ ռազմական գործողությունները դադարեցվելու են փետրվարի 27-ին՝ Դամասկոսի ժամանակով ժ. 00:00-ին:
Դրանից հետո Սիրիայի գլխավոր ընդդիմադիր կոալիցիայի ներկայացուցիչները հայտարարել էին, թե հավանության են արժանացրել երկու շաբաթով կրակի դադարեցման մասին պլանը: