ԵՄ-ից դուրս գալը տնտեսական շոկ կառաջացնի. Բրիտանիայի ֆինանսների նախարար
Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը, ով գտնվում է Շանհայում՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» երկրների ֆինանսների նախարարների հանդիպմանը, BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԵՄ-ից դուրս գալու դեպքում իր երկրին սպասվում են տնտեսական լուրջ խնդիրներ:
«Մենք տեսել ենք, թե ինչպես է ֆունտ-սթեռլինգի արժեքը ընկել: Դա հիշեցում է մեզ այն բանի, որ Եվրամիությանից դուրս գալը խաղուպար չէ: Խաղաքարի վրա են դրված մարդկանց կյանքը, նրանց եկամուտի աղբյուրները, կյանքի մակարդակը: Իմ կարծիքով՝ որպես ֆինանսների նախարար, Եվրամիությունից դուրս գալը լուրջ տնտեսական շոկ կդառնա մեր երկրի համար՝ մեզ համար, ու ես կանեմ հնարավոր ամեն ինչ, որ դա թույլ չտամ»,- ասել է Օսբորնը:
Վերջին շաբաթների հարցումները ցույց են տալիս, որ ԵՄ-ից դուրս գալու կողմնակիցների ու հակառակորդների մասնաբաժինը բրիտանացիների շրջանում հավասար է, սակայն ավելի լուրջ հետազոտությունը ցույց է տվել, որ բրիտանացիների 60%-ը կցանկանար մնալ Եվրամիության կազմում:
Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ որոշումը նշանակված է հունիսի 23-ին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն արդեն հայտարարել է, որ որոշումը, որը այդ օրը կկայացնեն բրիտանացիները, կլինի վերջնական ու կրկնակի հանրաքվե չի անցկացվի: