
Ադրբեջանում ևս մեկ բանկ է սնանկացել

Ադրբեջանում ևս մեկ բանկ է սնանկ ճանաչվել՝ United Credit Bank-ը, հայտնում է contact.az-ը:
Բաքվի ադմինիստրատիվ դատարանի որոշմամբ՝ բանկի վարկատուները իրավունք ունեն 2 ամսվա ընթացքում ներկայացնել իրենց պահանջները գրավոր տեսքով:
United Credit Bank-ի լիզենցիան Ադրբեջանի Կենտրոնական բանկը հետ էր կնչել հունվարի 25-ին, քանի որ բանկի կապիտալը չէր համապատասխանել ԿԲ-ի նվազագույն պահանջներին (50 մլն մանաթ):
United Credit Bank-ն Ադրբեջանում գործում էր 1996 թվականից: