![](/banners/BeFunky-design.jpg)
Ռուսաստանցիների կեսից ավելին կողմ է աշխատանքային միգրանտների ներհոսքը սահմանափակելուն
![](https://168.am/wp-content/uploads/2017/06/b9637bd8956b09a141a9589b5535fc79.jpg)
Ռուսաստանցիների կեսից ավելին (58 տոկոսը) այն կարծիքին է, որ իշխանությունները պետք է սահմանափակեն աշխատանքային միգրանտների ներհոսքը, որոնք երկիր են ժամանում վաստակելու համար: Միայն 6 տոկոսն է հանդես եկել ժամանողների համար արգելքներ չստեղծելու օգտին: Համապատասխան հարցման արդյունքները հրապարակված են «Լևադա-կենտրոնի» կայքում:
Դրա հետ մեկտեղ հարցման մասնակիցների 30 տոկոսի համար այս հարցը սկզբունքային չէ («Ինձ համար միեւնույն Է»): Ռուսաստանցիների 16 տոկոսը լավ է վերաբերվում միգրանտներին, 27 տոկոսը՝ վերապահումներով, 54 տոկոսն անտարբեր է:
Հարցման մասնակիցների մեծ մասն առանձնակի զգացումներ չունի Անդրկովկասից և Միջին Ասիայից սերածների նկատմամբ՝ համապատասխանաբար 60 և 62 տոկոսը: Նրանց նկատմամբ բացասական վերաբերմունք ունի հարցվածների 28 և 27 տոկոսը, դրական է վերաբերվում միայն 8 և 9 տոկոսը: Հարցումն անցկացվել է երկրի 48 տարածաշրջանների 137 բնակավայրերի 18-ից բարձր տարիքի 1601 մարդկանց շրջանում: