
Մահացել է Սուդանում ՌԴ-ի դեսպանը

Օգոստոսի 23-ին Խարտումում մահացել է Սուդանում Ռուսաստանի դեսպան Միրգայաս Շիրինսկին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտում:
«Վշտով լի հայտնում ենք, որ օգոստոսի 23-ին Խարտումում վախճանվել է Սուդանում Ռուսաստանի դեսպան Միրգայաս Շիրինսկին»,- ասել են դիվանագիտական գերատեսչությունում:
Սուդանում ՌԴ-ի դեսպանության մամուլի քարտուղար Սերգեյ Կոնյաշինը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտնել է, որ դեսպանին գտել են «սրտի սուր նոպայի նշաններով»: «Կանչվել են բժիշկներ, սակայն նրան փրկել չի հաջողվել»,- հավելել է նա: