Բաժիններ՝

Մերկելի դաշինքն ընտրություններից մեկ ամիս առաջ գերազանցում է սոցիալ-դեմոկրատներին. Forsa

Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելի ՔԴՄ/ՔՍՄ կուսակցական դաշինքը Բունդեսթագի ընտրություններից մեկ ամիս առաջ վստահորեն առաջ է անցել Մարտին Շուլցի գլխավորած Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից (ԳՍԴԿ): Այդ մասին վկայում են այն հարցման արդյունքները, որն անցկացրել է Forsa սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտը:

Նրա տվյալների համաձայն՝ խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ Մերկելի գլխավորած դաշինքին աջակցում ՝ հարցման մասնակիցների 38 տոկոսը, ԳՍԴԿ-ն 24 տոկոս ձայներով գտնվում է երկրորդ տեղում: «Ձախերը» և եվրոսկեպտիկների «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը հավաքում են 9-ական տոկոս, ազատ դեմոկրատները՝ 8 տոկոս, «Կանաչները»՝ 7 տոկոս:

Հետազոտությունն անցկացվել է օգոստոսի 14-18-ը: Ընդամենը հարցմանը մասնակցել է 18-ից բարձր տարիքի 2 հազար 501 մարդ:

Բունդեսթագի համերկրային ընտրությունները, որոնք արդյունքներով ձևավորվելու է կառավարությունը և առաջադրվելու է կանցլերը, տեղի կունենան սեպտեմբերի 24-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս