
Սաուդյան Արաբիայում 14-ամյա տղան ձերբակալվել է փողոցում մակարենա պարելու համար

Սաուդյան Արաբիայում 14-ամյա տղան ձերբակալվել է փողոցում «հանրային ոչ պատշաճ պահվածքի» համար: Այս մասին հայտնում է The Irish Times-ը:
Սաուդյան ոստիկանության տեղեկությունների համաձայն՝ 14-ամյա տղան ձերբակալվել է ափամերձ Ջիդդա քաղաքի փողոցներից մեկում «Մակարենա» պարելու համար: Տղան ձերբակալվել է «հանրային ոչ պատշաճ պահվածքի» և երթևեկությունը խանգարելու համար: Հստակ հայտնի չէ, թե արդյոք տղային պաշտոնապես մեղադրանք կառաջադրվի՞, թե ոչ:
Տղայի պարը նկարահանվել է և համացանցում լայն տարածում գտել:
https://twitter.com/xmyd3/status/898949718688112641