Բաժիններ՝

ԻՊ-ն ահաբեկչական նոր գործողություններով է սպառնում Իսպանիային

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նոր գրոհներով է սպառնում Իսպանիային: Այդ մասին գրել է Pais թերթը:

Հրատարակության տվյալներով՝ զինյալները օգոստոսի 24-ի առավոտյան իսպաներենով տեսանյութ են հրապարակել սոցցանցերում՝ Իսպանիային հասցեագրված սպառնալիքներով:

Օգոստոսի 17-ի երեկոյան միկրոավտոբուսը մարդկանց վրաերթի է ենթարկել Բարսելոնայի Ռամբլայի փողոցի շրջանում: Այդ նույն երեկոյան Կամբրիլս քաղաքում ահաբեկիչների ևս մեկ խումբ ֆուրգոնով վրաերթի է ենթարկել մարդկանց: Վերջին տվյալներով՝ մի շարք ահաբեկչական գործողությունների զոհ է դարձել 15 մարդ, ավելի քան 100-ը տուժել է: Գրոհների պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:

Իրավապահների վարկածով՝ խմբավորման մեջ, որը կանգնած է օգոստոսի 17-ի ահաբեկչական գործողությունների հետեւում, մտել է 12 մարդ: Չորսը ձերբակալվել են, հինգը, ներառյալ գլխավոր կասկածյալ Յունես Աբույաքուբը, ոչնչացված են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս