
Թբիլիսիում հանդիպել են Ադրբեջանի ՊՆ ղեկավարը, Թուրքիայի և Վրաստանի ԶՈւ ԳՇ պետերը. razm.info

Razm.info-ն գրում է. Հոկտեմբերի 17-ին Թբիլիսիում կայացել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտապի պետ Հուլուսի Աքարի և Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ Վլադիմիր Չաչիբաիայի հանդիպումը: Կողմերը քննարկել են եռակողմ ռազմական համագործակցությունը: Այս մասին հայտնում է ադրբեջանական պետական «Ազերթաջ» լրատվական գործակալությունը:
Գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, բանակի գեներալ Հուլուսի Աքարը և գեներալ-մայոր Վլադիմիր Չաչիբաիան քննարկել են՝
- Երեք երկրների ռազմական համագործակցության հեռանկարները,
- Տարածաշրջանում իրականացվող տնտեսական նախագծերի համատեղ պահպանությունը,
- Տարածաշրջանային հիմնախնդիրները, այդ թվում
- Արցախյան հակամարտությունը,
- Վրաստանի տարածքային ամբողջականության հետ կապված խնդիրներ:
Հանդիպման արդյունքներից առայժմ այլ մանրամասներ չեն հրապարակվել: Հիշեցնեք, որ երեք երկրների զինված ուժերը սեպտեմբերին Վրաստանում խաղարկել էին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի պաշտպանության գործողություններ: Վարժանքների ընթացքում իրականացվել էր նաև բազմազգ բրիգադի շտաբի ստեղծման առաջադրանք:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։