
Բաթումի լողափը տուժել է ծովամրրիկից

Սեւ ծովում մոլեգնող ծովամրրիկի հետեւանքով տուժել են Բաթում առողջարանային քաղաքի լողափը եւ առափնյա գոտին: Sputnik-ի տեսանյութում ցուցադրված են տարերքի հետեւանքների կադրերը։
Սեւ ծովում մոլեգնող ծովամրրիկի հետեւանքով, որի ուժը գերազանցում է հինգ բալը, տուժել են Բաթումի լողափը եւ առափնյա գոտին: Հուժկու քամին, հորդառատ անձրեւը եւ հսկայական ալիքները վնաս են հասցրել լողափի սրճարաններին եւ մի շարք այլ օբյեկտների, որոնք տեղավորված են ափի անմիջական մերձակայքում:
Վերջին երկու օրերին անբարենպաստ եղանակ է հաստատվել Վրաստանի գրեթե ամբողջ տարածքում: Հատկապես տուժել է երկրի արեւմտյան մասը, որտեղ շարունակում են վերացնել տարերքի հետեւանքները: