
Թուրքիայում արտակարգ դրությունը երկարաձգվել է 3 ամսով

Հոկտեմբերի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ գումարված ազգայի անվտանգության խորհրդի նիստից հետո կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը հայտարարել է ընդունված որոշումների մասին:
«Sputnik»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ Բոզդաղը ասել է, որ ազգային անվտանգության խորհդի նիստի ժամանակ որոշում է կայացվել 3 ամսով երկարաձգել Թուրքիայում գործող արտակարգ դրությունը, ինչպես նաև փակել իրաքյան Քուրդիստանի և Թուրքիայի միջև օդային սահանը:
Բոզդաղի խոսքով՝ արտակարգ դրության երկարաձգման մասին որոշումն ուղարկվել է Թուրքիայի խորհրդարանի հաստատմանը:
Անդրադառնալով իրաքյան Քուրդիստանի հետ օդային սահմանը փակելու վերաբերյալ որոշմանը՝ Բոզդաղը նշել է, որ այսուհետև ոչ մի ինքնաթիռ չի կարող Թուրքիայի օդային սահմանն օգտագոծել Քուրդիստան մեկնելու համար: Միևնույն ժամանակ ոչ մի ինքնաթիռ Քուրդիստանից Թուրքիա չի կարող մեկնել: