Բաժիններ՝

Պորտուգալիայում մոլեգնող անտառային հրդեհներն առնվազն 36 մարդու կյանք են խլել

Առնվազն 36 մարդ է զոհվել Պորտուգալիայի կենտրոնական եւ հյուսիսային շրջանները ճարակած հրդեհների հետեւանքով: Այդ մասին հայտնել է TSF պորտուգալական ռադիոկայանը:

TSF-ի տվյալներով՝ յոթ մարդ համարվում է անհայտ կորած: Բացի այդ, 62 մարդ վնասվածքներ են ստացել, նրանցից 15-ը ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցում: Ներկայում Պորտուգալիայում կրակի դեմ պայքարում են 3,3 հազար հրշեջներ:

Անտառային հրդեհների հետ կապված իրադրությունը, որոնք, որպես կանոն, ամեն ամառ ընդգրկում են Պորտուգալիայի առանձին շրջաններ, հոկտեմբերի 15-ին սրվել է բարձր ջերմաստիճանի եւ սաստիկ քամիների պատճառով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031