Ուկրաինայի արեւելքում շարունակվող հակամարտությունը Եվրոպայում ամենաարյունահեղներից մեկն է դարձել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
Առնվազն 104 խաղաղ բնակիչներ են զոհվել, եւս 156 մարդ վերքեր ստացել Աֆրինում Թուրքիայի զինված ուժերի «Ձիթենու ճյուղ» գործողության սկսվելուց ի վեր:
«Թուրքիան մշտապես հայտարարում է, որ դեմ է մի երկրի կողմից մյուսի հանդեպ սահմանված պատժամիջոցներին, և նախկինում էլ հայտարարել է, որ չի միացել Իրանի և ՌԴ-ի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցներին, թեպետ զիջումների էր գնացել, կրճատել էր Իրանից նավթի ներմուծումը»,- այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կազմակերպված քննարկման ժամանակ այս մասին ասաց ՄԱՀՀԻ ասոցիացված փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը՝ ընդգծելով, որ Թուրքիան հայտարարում է, թե իր համար ընդունելի տարբերակը միայն ՄԱԿ-ի կողմից սահմանված պատժամիջոցներն են։
Եվրամիությունը փետրվարի 1-ին անօրինական միգրացիային հակազդելու եւ մարդկանց փրկելու Themis նոր գործողություն է սկսել Միջերկրական ծովում, այն փոխարինելու է 2014 թվականից գործող «Տրիտոն» գործողությանը:
Իսրայելը կտրականապես դեմ է Լեհաստանի խորհրդարանի վերին պալատի որոշմանը, որն անցած գիշեր հաստատել է այն օրինագիծը, որը քրեականացնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների հանցագործություններին, ներառյալ հրեաների ցեղասպանությանը լեհերի մեղսակցության վերաբերյալ տեսակետները:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ակնկալում է, որ այն քայլերը, որոնց շուրջ համաձայնության են եկել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները և որին ակտիվորեն աջակցում են Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ ներկայացուցիչները, կյանքի կկոչվեն:
Սաֆարյանը նշեց, որ հետազոտության մեջ կոնկրետ դիտարկվել են հատկապես այն ընկերությունները, որոնք Հայաստանում նույնպես ունեն լայնամասշտաբ ծրագիր, կամ ունեն ներկայացվածություն և ազդում են Հայաստանի վրա:
«ԱՄՆ-ը ռազմավարական վնասներ է հասցնում ՌԴ տնտեսությանը, նաև քրեաօլիգարխիկ համակարգին, որը ժառանգված է ԽՍՀՄ-ից և որոշակի կոսմետիկ փոփոխություններից հետո գործում է մինչ օրս։ Այդ հարվածները գնում են նաև քաղաքական համակարգին»:
Սիցիլիայում ավելի քան 20 մարդ են ձերբակալել մաֆիայի դեմ պայքարի շրջանակներում. նրանց թվում է խաղադրույքների եւ մոլախաղերի ոլորտում իտալացի խոշորագույն ձեռնարկատերերից մեկը։
ԵԱՀԿ-ում նախագահող Իտալիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում աջակցում է Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը:
Ռուսաստանը կարծում է, որ ԵԱՀԿ-ն կարող է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում իրագործել այն պայմանավորվածությունները, որոնց շուրջ կողմերն ավելի վաղ համաձայնության էին եկել:
«Հայաստանը փորձում է իր հարաբերությունները Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ երբեք չխառնել: Հայաստանը շահերի համադրման գոտի է, ոչ թե՝ հակադրման»:
Թուրքիայի Հաքքարի նահանգում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները հարձակում են գործել Չուքուրջա շրջանում տեղակայված ռազմաբազայի վրա:
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, միջազգային զարգացման հարցերի փոխնախարար Մայքլ Բեյթսը վշտացել էխորհրդարանի նիստից իր ուշանալու պատճառով, անկեղծ ներողություն է խնդրել եւ հրաժարական է տվել հենց ժողովի ժամանակ:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքին նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին թուրք-ֆրանսիական հարաբերություններում նոր լարվածության պատճառ է դառնում:
Թբիլիսիի 35-րդ դպրոցի դանակահարված երկու աշակերտները շարունակում են մնալ Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժնում: Այս մասին «Interpressnews.ge»-ին հայտնել է բաժնի ղեկավար Թեա Թավարթքիլաձեն:
Դանիայում սկանդալ է բորբոքվում երկրի վարչապետ Լարս Լյոկե Ռասմուսենի շուրջը, որը նվեր է ստացել իր ծանոթ նավատիրոջից, ինչը դանիական օրենքներով կարելի է դասակարգել որպես կաշառք:
Ջերմաչափը չափազանց կարևոր սարք է յուրաքանչյուր ընտանիքում, հատկապես հիվանդության ակտիվ տարածման սեզոնում: Վերջերս մի ընկերություն առաջ է քաշել «Քինզա» անունով մի նոր տեսակի ջերմաչափ, որը մարդու ջերմությունը չափելու հետ մեկտեղ, տեղեկացնում է, թե որ շրջանում են այդ պահին տարածված հիվանդությունները:
Թաիլանդի իշխանությունները բռնագրավել են թագավորության նախկին վարչապետ (2011-ից մինչեւ 2014 թվականը) Յինգլակ Չինավաթի միլիոնավոր դոլարներ գնահատվող հաշիվներն ու ունեցվածքը, որը հայրենիքում հեռակա կարգով հինգ տարվա բանտարկության է դատապարտված անփութության համար:
Լեհաստանի Սենատն օրենք է ընդունել, որի համաձայն, արգելված է հիշատակել, որ նացիստական համակենտրոնացման ճամբարները լեհական էին։
Բոլիվիայում շուրջ 50 հազար մարդ է տուժել հեղեղումների եւ տեղատարափների պատճառով:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքին նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությունը և դրա ընթացքում Հայոց ցեղասպանության ու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արված հայտարարությունները հայտնվել են թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Կանադայի Սենատը երրորդ ընթերցմամբ հավանություն է տվել այն օրինագծին, որի համաձայն ազգային օրհներգի տեքստում կկատարվեն «գենդերային տեսակետից չեզոք» փոփոխություններ:
Սիրիական բանակը հունվարի 31-ին հետ է մղել «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման ահաբեկիչների գրոհները Դեյր Զոր նահանգային կենտրոնի (Դամասկոսից 420 կիլոմետր) շրջակայքում։
Ճապոնիայի Սապպորո քաղաքի ծերանոցներից մեկում բռնկած հրդեհը խլել է նրա 16 կենվորներից 11-ի կյանքը:
Ինքնապաշտպանության քրդական ուժերի մարտիկները թուրք զինվորների ու նրանց դաշնակից խմբավորումների դեմ երեք հատուկ գործողություն են անցկացրել Աֆրինի շրջանում, սպանվել են 15 զինծառայողներ ու վարձկաններ:
ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը 1,5 տարով երկարաձգել է երկրում մոտավորապես 7 հազար սիրիացի փախստականների մնալու թույլտվությունը:
«Բայց սա ամենավատը չէ, ինչ պատահել է և պատահելու է Թրամփի վարչակազմի օրոք»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել ռուս ընդդիմադիր գործիչ Անդրեյ Պիոնտկովսկին:
Դուբայի քաղաքապետարանը գործարկել է աղբից էլեկտրականություն ստանալու ընդգրկուն ծրագիր՝ Waste to Energy (WTE)-ը, դրա կարողությունները կբավականացնեն տարեկան 120 հազար տուն «մաքուր էներգիայով» ահպահովելու համար:
Թուրքիայի Քոջաելի նահանգում ձերբակալվել է 82-ամյա մի տղամարդ, ով մեղադրվում է շանը բռնաբարելու մեջ: