Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիվանագիտական խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր

Հուլիսի 2-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիվանագիտական խորհրդական Սայմոն Մորդյուին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը՝ անդրադառնալով գործընկերության օրակարգի առաջնահերթություններին։ Մասնավորապես, ընդգծվել է էներգետիկայի ոլորտում և առևտրատնտեսական կապերի ընդլայնման հարցի շրջանակում համագործակցության խորացման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության իրավիճակի շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031