Արմեն Ջիգարխանյանի թատրոնի նոր տնօրեն է դարձել Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, իսկ Ջիգարխանյանը զբաղեցրել է թատրոնի նախագահի պաշտոնը, հայտնում է RIA Novosti-ն:
Ամբողջ Լաս Վեգասի կենտրոնական փողոցի երկայնքով մեկ և բոլոր խաղատների դիմաց փակցվել են Քըրք Քըրքորյանի հիշատակին նվիրված պաստառներ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը հայտնել է, որ ԵՏՄ-ն ու Հնդկաստանը քննարկում են ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքման հնարավորությունը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պաշտոնից ազատել է Վրաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Վասիլի Ցիբենկոյին, հայտնում է vestikavkaza.ru-ն:
Ֆրանսիայի դատական կարգադրիչները սառեցրել են Russia Today-ի ներկայացուցչության հաշվեհամարները, հայտնել է գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել Ռուսաստանին ապացուցել, որ հավատարիմ է Մինսկի համաձայնագրերի շրջանակում իր ստանձնած պարտավորություններին, հայտնում է «Ռոսբալտը»:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ մարդային եսամոլությունը դարձել է մոլորակի վրա գլոբալ տաքացման գլխավոր պատճառներց մեկը:
Միջազգային պահուստներն իրենցից ներկայացնում են բարձր լիկվիդայնության ֆինանսական ակտիվներ, որոնք գտնվում են Ռուսաստանի բանկի ու ՌԴ կառավարության տրամադրության տակ:
Ուկրաինական ԶԼՄ-ները գրել են, որ նրան պաշտոնից հեռացնելու պատճառը եղել է Ազգային անվտանգության ծառայությունում կոռուպցիայի դրսևորումներն ու ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի Հանրապետություններում մաքսանենգ հոսքերը:
Մոսկվան զբաղվում է Բելգիայում ՌԴ պետական ակտիվների կալանավորման հարցով
Կրեմլում դեռ չեն մեկնաբանել իրավիճակը՝ կապված Բելգիայում ՌԴ պետական ակտիվների վրա կալանք դնելու հարցով, ներկայում այդ դեպքի բոլոր հանգամանքներնուսումնասիրում է ՌԴ կառավարությունն ու փաստաբանները, լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի կառավարության համապատասխան ստորաբաժանումները, ինչպես նաև փաստաբանները զբաղվում են այդ գործով, այդ իսկ պատճառով ես չէի ցանկանա ոչինչ մեկնաբանել»,-ասել է Պեսկովը: «Անկասկած, մեզ դեռ հարկավոր է ճշտել մի շարք դետալներ, որպեսզի ամբողջական պատկեր կազմենք: Մենք ուշադիր պարզում ենք այդ հայցի բոլոր հանգամանքները»,-ասել է Պեսկովը: Պեսկովի կարծիքով՝ Բելգիայում ՌԴ պետական ակտիվների վրա կալանք դնելը «ոչ մի կապ ունի ՌԴ-ում ներդրումային մթնոլորտի հետ»: «Այն մասին, որ այդ կլիման հետաքրքրություն է ներկայացնում ձեռնարկատիրական շրջանակների համար, վկայում է Պետերբուրգի տնտեսական ֆորումի մասնակիցների կազմը»,-ասել է վերջինս:
«Բազմաթիվ ծանր զինատեսակներ, որոնք, ըստ Մինսկի համաձայնագրի, պետք է հետ քաշվեին շփման գծից, մինչ օրս ոչ միայն չեն տեղաշարժվել, այլև կիրառվում են»,-ասել է նա Կիևում ճեպազրույցի ժամանակ:
Թբիլիսիում ջրհեղեղից տուժածներին օգնելու ու մաքրման-վերականգնողական աշխատանքների համար արդեն մոբիլիզացվել է 15 մլն 200 հազար լարի (մոտավորապես 6,9 մլն դոլար), հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Նոր մանրամասներ են ի հայտ գալիս ռուսաստանյան մի քանի քաղաքներում գործող խոշոր առևտրաժամանցային կենտրոնների պայթեցման սպառնալիքների վերաբերյալ: Ինչպես հայտնի է՝ ՌԴ ոստիկանությունը մի քանի օր շարունակ հեռախոսազանգեր էր ստանում մասնավորաբար ՌԻՈ սուպերմարլետների պայթեցման սպառնալիքով, ինչը մեծ արձագանք գտավ հայաստանյան ԶԼՄ-երում ու սոցիալական ցանցերում:
Թբիլիսիի կենդանաբանական այգու մասնագետները չեն կարողանում գտնել աֆրիկյան պինգվինին, որը Թբիլիսիի ջրհեղեղից հետո լողալով հասել էր մինչև Ադրբեջանի սահմանը, «Նովոստի-Գրուզիային» հայտնել են Թբիլիսիի կենդանաբանական այգուց:
«Վաճառելով սպառազինություն Ադրբեջանին`Ռուսաստանը պահպանում է Հայաստանի հետ պարիտետը»,- ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, անդրադառնալով հարցին` Հայաստանն անհանգստացած է` ինչո՞ւ է ՌԴ-ն զենք վաճառում իր ռազմավարական գործընկեր Հայաստանի հակառակորդին:
Բելգիայում ռուսական հաստատությունները դատական կարգադրիչներից փաստաթուղթ են ստացել, որտեղ ասվում է, որ կալանք է դրվում իրենց տրամադրության տակ գտնվող Ռուսաստանի պետական սեփականության ու պետության առաջ նրանց ունեցած պարտքերի վրա, հայտնում է Intefax-ը:
Մոսկվայում այսօր վերջին հրաժեշտ տվեցին ռուսական էստրադայի երգչուհի Ժաննա Ֆրիսկեին: Նրան իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել հայտնի անձինք, երգիչներ, հասարակ քաղաքացիներ:
Թբիլիսիի Պանասկերթելի փողոցում ժայռից մի հատված է ը փլուզվել է: Այս պահի տվյալներով՝ տուժածների ու զոհերի մասին տեղեկություններ չկան:
«Մենք բնականաբար տեղյակ ենք` ինչ է կատարվում հակամարտության գոտում, ստանում ենք տվյալներ, թե որքան կրակահերթեր են լինում, հայկական կողմից որքան զոհեր են լինում, այդ տվյալները մենք ունենք, չեմ թաքցնում, տարածում ենք ՀԱՊԿ այլ երկրներում, որպեսզի ՀԱՊԿ երկրների ղեկավարներն տեղյակ լինեն, թե ինչ է կատարվում հակամարտության գոտում: Մեզ համար դա կարևոր է, քանի որ դա բարդ ուղղություն է և լի է իրավիճակի բացասական զարգացման հնարավորությամբ»,- այսօր այս մասին տեսակամրջի միջոցով հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում ՀԱՊԿ-ի դերակատարությանը:
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտնել է Կիևում լրագրող Օլես Բուզինայի սպանության մեջ կասկածվող 2 անձի ձերբակալության մասին: Այս մասին ասվում է գերատեսչության կայքում:
Տարերային աղետի օրը Լիզա ու Ինդիրա Զարանդիա քույրերը իրենց ընկերոջ՝ Սերգո Կապանաձեի հետ տաքսիով երթևեկում էին:
Հյուսիսատլանտյան դաշինքը ստիպված է ամրապնդել Եվրոպայի իր գործընկերների անվտանգությունը՝ կապված ԴԱԻՇ-ի ու Ռուսաստասնի քաղաքականության հետ, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը:
Վիկտոր Յանուկովիչն այսօր կորցրել է Ուկրաինայի նախագահի իր կոչումը: Բանն այն է, որ այսօրվանից ուժի մեջ է մտնում № 144-VIII օրենքը, որով Ուկրաինայի Գերագույն ռադան զրկել է նրան երկրի նախագահի կոչումից:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին համաներում է շնորհել Թբիլիսիի ավերիչ ջրհեղեղից տուժած բազմազավակ ընտանիքի հորը, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով վրացական ԶԼՄ-ներին:
ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգի Չառլսթոն քաղաքի եկեղեցում անհայտ անձը կրակ է բացել աֆրոամերիկյան եպիսկոպոսական եկեղեցում: 9 մարդ սպանվել է, ոստիկանությունը կատարվածն անվանել է «հանցագործություն, որը իրականացվել է ատելությունից դրդված»:
Վրացի փրկարարներն ու զինվորականները, ովքեր անցած գիշեր Վրաստանում զբաղվել են ջրհեղեղի ավերածությունների վերացման աշխատանքներով, Թբիլիսիի կենդանաբական այգու տարածքում հայտնաբերել են աղջկա դի, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով վրացական հեռուստատեսությանը:
«Բազմիցս ընտանիքի անդամներն ու ես խորհրդակցել ենք Ժաննայի բժիշկների հետ: Նրանցից յուրաքանչյուրը տեսել էր լուսանկարները, Ժաննայի վերջին անալիզները: Շատերն ասում էին, որ մենք կարծես պարտվել ենք, սակայն ոչ ոք նրանցից չէր կարող ասել, թե դա երբ տեղի կունանա, քանի որ դա Աստծո կամքն է: Այն մասին, որ ես Պլատոնին ծով եմ տանելու, հայտնի էր դեռ մեկ ամիս առաջ»:
«Չճանաչված պետությունները կարող են օրինակ վերցնել Լեռնային Ղարաբաղից»,-168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հարավային Օսեթիայի «Ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության» կանանց ասոցիացիայի նախագահ Լիրա Կոզաևան` անդրադառնալով Հարավային Օսեթիայի, Աբխազիայի և Ղարաբաղի անցած ուղիներին:
ԵՄ երկրները համաձայնել էին երկարեցնել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները Ուկրաինայի ճգնաժամի հարցում Մոսկվայի ունեցած դերի պատճառով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով ԵՄ-ում իր աղբյուրներին:
Փերիս Հիլթոնի եղբայրը՝ Hilton հյուրանոցների ցանցի ժառանգորդ Կոնրադ Հիլթոնը 2014թ. ինքնաթիռում դեբոշի պատճառով դատապարտվել է 750 ժամ հասարակական աշխատանքների ու 5 հազար դոլար տուգանքի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: