Ուրալցի խոշոր գործարարի որդին ձերբակալվել է 162 միլիոն ռուբլու կաշառքի գործով
Ուրալի խոշորագույն արդյունաբերողներից մեկի որդին՝ Արկադի Ստավիցկին, ձերբակալվել է 162 միլիոն ռուբլու չափով առևտրային կաշառք տալու մեղադրանքով, նրա գույքը կալանքի տակ է դրվել, հայտնում է «112» տելեգրամյան ալիքը։
Խոսքը գործարար Յուրի Ստավիցկու որդու՝ Արկադի Ստավիցկու մասին է, որը ղեկավարում է հոր «ՈւՄԵԿՈՆ» գործարանը՝ Եկատերինբուրգում մետաղական կոնստրուկցիաների հիմնական մատակարարներից մեկը։
Հետաքննության տվյալներով՝ Ստավիցկին պայմանավորվել է ձեռնարկատեր Վասիլի Մոսկինի հետ հետևյալ սխեմայի շուրջ.
«ՈւՄԵԿՈՆ» գործարանը պետք է խոշոր չափի ապրանք մատակարարեր Մոսկինի «Ստրոյիտելնայա կոմպանիա Բազիս» ընկերությանը՝ ուռճացված գներով։
Պայմանագիրը կնքելու դիմաց Ստավիցկին Մոսկինին է փոխանցել «հետադարձ վճար» (откат)՝ կանխիկ գումարի տեսքով, պայուսակներով՝ ավելի քան 162 միլիոն ռուբլի։
Գործարարները նախատեսել էին գործարքի յուրաքանչյուր փուլում յուրացնել միջոցների մի մասը։
Սխեման քողարկելու համար Մոսկինն արտադրանքը վերավաճառել է իր մեկ այլ ընկերության միջոցով՝ ստեղծելով օրինական գործարքի պատրանք։
Ներկայումս գործարարների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր՝ առևտրային կաշառքի վերաբերյալ մի քանի հոդվածներով։ Արկադի Ստավիցկու և Վասիլի Մոսկինի տներում և գրասենյակներում իրականացվել են խուզարկություններ։

