
Եվրամիությունը նոր միգրացիոն գործողություն է սկսել Միջերկրական ծովում

Եվրամիությունը փետրվարի 1-ին անօրինական միգրացիային հակազդելու եւ մարդկանց փրկելու Themis նոր գործողություն է սկսել Միջերկրական ծովում, այն փոխարինելու է 2014 թվականից գործող «Տրիտոն» գործողությանը: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի՝ ներքին գործերի եւ միգրացիայի հարցերով ներկայացուցիչ Նատաշա Բերտոն:
«Այսօրվանից ԵՄ-ի սահմանապահ եւ առրափնյա պահպանության գործակալությունը (Frontex) նոր գործողություն է սկսել Միջերկրական ծովի կենտրոնական շրջանում, որպեսզի աջակցի Միջերկրականում մարդկանց փրկելուն ուղղված Իտալիայի ջանքերին եւ ԵՄ-ի հավաքական ջանքերին:
Այն կփոխարինի 2014 թվականին գործող «Տրիտոն» գործողությանը»,-ասել է Բերտոն լրագրողներին: Նա նշել է, որ Themis-ը կոչած է Իտալիայի իշխանությունների պահանջով փոխելու միգրացիոն գործողության օպերատիվ պլանը: Իտալիայի տարածքում առաքելության աշխատակիցները օգնելու են այդ երկրի իշխանություններին՝ գրանցելու միգրանտներին, հավաքելու նրանց մատնադրոշմները եւ հաստատելու նրանց քաղաքացիությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: