Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Սիրիայի անցումային կառավարությունում արտգործնախարար Ասաադ աշ-Շեյբանին պատրաստակամություն է հայտնել հանդիպելու արմատական «Հեզբոլլահ» կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Այդ մասին նա հայտարարել է լրագրողներին Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի հետ Բեյրութում կայացած բանակցություններից հետո։
«Զրույցը հաջող էր և օգտակար Սիրիայի և Լիբանանի միջև կապերի ամրապնդման համար։ «Հեզբոլլահ»-ի խնդիրը մենք չքննարկեցինք, նրա ներկայացուցիչների հետ հանդիպումներ այս այցի ընթացքում չեն պլանավորվում, բայց մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք նման շփումների, եթե դա օգուտ բերի բոլորին», – նշել է Սիրիայի արտգործնախարարը։

