Սիցիլիայում ավելի քան 20 մարդ է ձերբակալվել մաֆիայի հետ կապերի մեջ մտնելու համար
Սիցիլիայում ավելի քան 20 մարդ են ձերբակալել մաֆիայի դեմ պայքարի շրջանակներում. նրանց թվում է խաղադրույքների եւ մոլախաղերի ոլորտում իտալացի խոշորագույն ձեռնարկատերերից մեկը։
Փետրվարի 1-ի առավոտյան ոստիկանության ավելի քան 200 աշխատակիցներ 23 մարդու ձերբակալման գործողություն են անցկացրել, որոնք մեղադրվում են դրամական միջոցների լվացման, թմրանյութերի առեւտրի եւ խարդախությունների մեջ: Եվս ութ մարդ չմեկնելու ստորագրություն է տվել եւ պարբերաբար իրավապահներին ներկայանալու պարտավորություն ունի:
Ձերբակալվածներից մեկը դարձել է խաղային բիզնեսի ազդեցիկ ներկայացուցիչ Բենեդետո Բակին, որը, ինչպես կարծում է հետաքննությունը, կարողացել է ամբողջ ճյուղի նկատմամբ հսկողությունն ստանալ սիցիլիական «Կոզա նոստրա»-ի աջակցության շնորհիվ:
Բակիին վերագրվում է մաֆիական կլանների հանցավոր եկամուտների լվացումը, կլաններ, որոնք նրան օգնել են ամբողջ Իտալիայում ստեղծելու ավելի քան 700 բուքմեյքերական գրասենյակներից բաղկացած ցանց, որոնք ամսական 1 մլն եվրոյից ավելի են բերել: Այդ միջոցների մի մասը՝ 300-ից մինչեւ 800 հազար եվրո, հետագայում հայտնվում էր մաֆիական կառույցների տրամադրության տակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: