Բաժիններ՝

ՄԱԿ-ը Դոնբասի հակամարտությունը ամենաարյունահեղներից մեկն է համարել Երկրորդ աշխարհամարտից ի վեր

Ուկրաինայի արեւելքում շարունակվող հակամարտությունը Եվրոպայում ամենաարյունահեղներից մեկն է դարձել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության (ՀՀՀՎ)՝ հունվարի 31-ին հրապարակված զեկույցում:

«Ուկրաինայի արեւելքում շարունակվող հակամարտությունը ամենամահաբերներից մեկն է Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր»,-նշվում է փաստաթղթում:

ՀՀՀՎ-ում հայտնել են, որ Կիեւի եւ աշխարհազորայինիների դիմակայության զոհերի թիվը շարունակում է աճել: ՄԱԿ-ի տվյալներով՝ անցյալ տարվա դեկտեմբերին Դոնբասում սպանվել են յոթ խաղաղ բնակիչներ, վիրավորվել է 32 հոգի:

Վարչությունում նաեւ նշել են, որ 2017 թվականը «առավել մահաբեր տարիներից մեկն է դարձել», Ուկրաինայի արեւելքի խաղաղ բնակիչների համար: ՄԱԿ-ի գնահատումների համաձայն, 12 ամսվա ընթացքում սպանվել է105, վիրավորվել՝ 486 մարդ, ինչը միագումար 6 տոկոսով ավելի է, քան 2016 թվականին:

Այս ամսին ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Ուկրաինայի արեւելքի հակամարտության կարգավորումը ներառել է համաշխարհային կազմակերպության 2018 թվականի գերակայությունների թվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս