
100-ից ավելի խաղաղ բնակիչներ են զոհվել Աֆրինում Թուրքիայի ռազմական գործողության սկսվելուց ի վեր

Առնվազն 104 խաղաղ բնակիչներ են զոհվել, եւս 156 մարդ վերքեր ստացել Աֆրինում Թուրքիայի զինված ուժերի «Ձիթենու ճյուղ» գործողության սկսվելուց ի վեր:
Այդ մասին փետրվարի 1-ին Twitter-ում հայտնել է Kurdistan 24 հեռուստաալիքը՝ հղում անելով Աֆրինի հոսպիտալի տվյալներին: «Աֆրինի հոսպիտալի տվյալներով, Աֆրինում թուրքական հարձակման 13 օրվա ընթացքում զոհվել է 104 խաղաղ բնակիչ, եւս 156 հոգի վերքեր են ստացել»,-ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը։