Բաժիններ՝

Բրիտանացի լորդն ուշացել է նիստից և ամոթից հրաժարական է տվել

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, միջազգային զարգացման հարցերի փոխնախարար Մայքլ Բեյթսը վշտացել էխորհրդարանի նիստից իր ուշանալու պատճառով, անկեղծ ներողություն է խնդրել եւ հրաժարական է տվել հենց ժողովի ժամանակ: Տեղի ունեցածի մասին հայտնել է The Washington Post-ը։

Տեսանյութը, որում լորդը ներողություն է խնդրում իր անքաղաքավարության եւ այն բանի համար, որ տեղում չի եղել, երբ դա պահանջվում էր, տեւում է գրեթե մեկ րոպե: Չնայած Բեյթսն ընդամենը մի քանի րոպե էր ուշացել, նա ստեղծված իրադրությունից որոշել է դուրս գալ արմատականորեն: «Ես շատ եմ ամաչում տեղի ունեցածի համար, ուստի վարչապետի առջեւ իմ պաշտոնից հրաժարվում եմ հենց հիմա»,-հայտարարել է նա գործընկերներին: Այնուհետեւ վշտացած քաղաքական գործիչը դահլիճից դուրս է եկել զարմացած գործընկերների ձայների գվվոցի եւ «Ո՛չ» բացականչությունների ներքո:

Նրա հեռանալուց հետո պալատի ղեկավարն ասել է, թե ներողությունն ավելի քան բավարար կլիներ, եւ ինքը բոլոր նախարարներից ամենավերջինը նրան կազատեր պաշտոնից:

Մինչդեռ, ինչպես հայտնել է «Սքայ նյուս» հեռուստատալիքը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հրաժարվել է ընդունել միջազգային զարգացման հարցերի փոխնախարար Մայքլ Բեյթսի հրաժարականը: Ինչպես նշվում է, կառավարության ղեկավարի ներկայացուցիչը հայտարարել է, որ Մեյը, որն այժմ այցով գտնվում է Չինաստանում, անտեղի է համարել լորդ Բեյթսի վարմունքը եւ նրա մասին խոսել է որպես կառավարության «աշխատասեր ու բարեխիղճ» անդամի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս