Թաիլանդում ավտոմեքենայի վրшերթի հետևանքով ութ բուդդայական վանական է զnhվել
Թաիլանդի հյուսիս-արևելքում գտնվող Մուկդախան նահանգում ավտոմեքենայի վրաերթի հետևանքով ութ բուդդայական վանական է զոհվել, ևս 13-ը ստացել են ծանր վնասվածքներ։ Այդ մասին հայտնել է Khaosod թերթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի օրը՝ Բան Նա Սի Նուան շրջանում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները և բժիշկները տուժածներին հայտնաբերել են երթևեկելի մասում և ճանապարհի եզրին։ Հինգ վանական մահացել են տեղում, ևս երեքը ավելի ուշ մահացել են ստացած վնասվածքներից։
Հետաքննության նախնական տվյալներով՝ պիկապի ղեկին եղել է անչափահաս։
Իրավապահ մարմինների աշխատակիցները շարունակում են պարզել ողբերգության հանգամանքներն ու պատճառները։

