Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ, այլ Իրանի անվիճելի ինքնիշխան տիրույթը. Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբ

Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ, այլ Իրանի անվիճելի ինքնիշխան տիրույթը։ Այս մասին հայտնել է Իրանի ԶՈւ «Խաթամ ալ-Անբիյա» կենտրոնական շտաբը, հաղորդում է Press TV-ին:

«Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ, այլ Իրանի անվիճելի ինքնիշխան տիրույթը։ Այս կենսական ջրուղու անվտանգությունն ու կայունությունը Իրանի հզոր զինված ուժերի համար կարմիր գիծ է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կենտրոնական շտաբը զգուշացրել է, որ նավագնացության արձանագրությունների յուրաքանչյուր անտեսում կամ ԱՄՆ-ի կողմից անվտանգության հարցերին միջամտելու ցանկացած փորձ կհանդիպի զինված ուժերի անհապաղ և վճռական պատասխանին:

«Բոլոր նավթատար և առևտրային նավերը պարտավոր են Հորմուզի նեղուցով ցանկացած անվտանգ տարանցման համար օգտագործել Իրանի կողմից սահմանված երթուղին։ Ցանկացած չհամապատասխանություն, սահմանված երթուղուց շեղում կամ Հորմուզի նեղուցում Իրանի նավագնացության արձանագրությունների անտեսում կհանդիպի զինված ուժերի անհապաղ և վճռական պատասխանին՝ վտանգելով խախտում թույլ տված նավերի անվտանգությունը։

Ավելին, անվտանգության հարցերին միջամտելու Միացյալ Նահանգների ցանկացած փորձ կամ Հորմուզի նեղուցում ցանկացած խաթարող գործողություն կդիտվի որպես Իրանի ազգային ինքնիշխանության սպառնալիք և կարժանանա արագ և վճռական պատասխանի»,- գրված է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031