Բաժիններ՝

ԳՖՀ-ն ապաստան է տրամադրել Թուրքիայում խռովության փորձի ենթադրյալ կազմակերպչին. Spiegel

Գերմանիայի իշխանությունները փախստականի կարգավիճակ են տրամադրել Թուրքիայում հեղաշրջման փորձի ենթադրյալ կազմակերպչին: Այդ մասին հայտնել է Der Spiegel հանդեսը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ։

Ինչպես ճշտում է հրատարակությունը, խոսքը Թուրքիայի ռազմական ակադեմիայի ղեկավար, գնդապետ Իլհամի Փոլաթի մասին է: Der Spiegel-ի տվյալներով՝ ընդամենը ապաստան են ստացել թուրք չորս բարձրաստիճան զինվորականներ, որոնք մասնակցել են 2016 թվականի հուլիսի խռովությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս