Բաժիններ՝

Չավուշօղլուն քննադատել է Սիրիայում ՌԴ-ի և Թուրքիայի հակասությունների մասին Մակրոնի հայտարարությունը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն պոպուլիստական է որակել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այն հայտարարությունը, թե Սիրիային ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների հարվածները պառակտել են Մոսկվային եւ Անկարային։

Ինչպես ավելի վաղ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ապրիլի 14-ին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՄԵծ Բրիտանիայի կողմից Սիրիային հասցված հարվածները պառակտել են Ռուսաստանին ու Թուրքիային: Թուրքիան ավելի վաղ հավանություն Է տվել այդ հարվածներին, մինչդեռ Ռուսաստանը խստիվ դատապարտել է դրանք: «Մեր արեւմտյան բարեկամներից շատերը պոպուլիստական հայտարարություններ են անում:

Մենք Մակրոնից այնպիսի հայտարարություններ ենք ակնկալում, որոնք ավելի շատ կհամապատասխանեն նախագահի մակարդակին: ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները նույնքան ամուր են, որքան եւ առաջ: Բայց դրանք արեւմտյան երկրների հետ մեր հարաբերությունների այլընտրանք չեն: Ուստի նման հայտարարությունները ճիշտ չեն»,-ասել է Չավուշօղլուն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ Անկարայում համատեղ անցկացված մամուլի ասուլիսում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30